Փաստ» օրաթերթը գրում է. «Այս պահին Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում 70 հարկատու հողի հարկը չի կարողացել վճարել: Օրեր առաջ էլ մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին առաջարկել է հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան:
Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարտատերերին այդ մասին տեղյակ է պահել:
«Առաջիկայում ես կաշխատեմ բոլորին տեղեկացնել և ասել՝ եթե մոտ ժամանակներս չմուծեն, դատարան են տալու: Պետք է մի բան անեն՝ վճարեն, որ չընկնեն տույժ– տուգանքների տակ»,– ասաց նա:
Օհանյանը, սակայն, վստահեցրեց՝ անպարտաճանաչ հողագործ չկա, պարտավորությունները մինչև վերջնաժամկետ կկատարեն:
«Մարդիկ վարկեր են գնում վերցնում, կբերեն հարկերը կվճարեն: Սպասում են նաև գործարանների գումարներին: Մեկը սպասում է «Նոյան»–ի գումարներին, մյուսները՝ այլ գործարանների: Շատ ընկերություններ դեռ մթերած պտուղ– բանջարեղենի գումարները չեն վճարել»,– փոխանցեց Հովսեփ Օհանյանը:
Անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով հողի մշակը եկամուտ չի կարողացել ստանալ: Այստեղ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ են զբաղվում:
«Անհաջող էր տարին: Շոգերի պատճառով բերքատվությունը նվազեց՝ պտուղը քոլին չորացել էր: Փող չկարողացանք աշխատել: Մեր աշխատանքն է, սիրով հողագործությամբ ենք զբաղվում, բայց եկամուտ չենք կարողանում ստանալ»,– ասացին հողագործները:
Պարտատերերի մեջ նաև նախորդ տարվանից հարկերը չմուծողներ կան: Վճարումները չկատարելու պատճառներ ունեն:
«Կարկուտ եղավ նախորդ տարի, եկամուտ չունեցանք, հարկերը չտվեցինք, ու գնալով պարտք կուտակվեց»,– բացատրեցին նրանք:
Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն այս տարի նվազել է: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 0,2%–ով:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2033354,3 հազար դրամի դիմաց կազմել են 1699182,1 հազար դրամ, կատարողականը՝ 83,6%: Կան համայնքներ, որոնք 50%–ից ցածր ցուցանիշներ են ապահովել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56