ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարարականներ տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ:
«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներ, օրինակ՝ հանրային տարածքների վարձակալություն, ջրօգտագործման թույլտվություն և այլն, օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմաններ, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա: Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա: Հետևաբար՝ անհրաժեշտ է մշակել այս գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով նշվածից՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց երկամսյա ժամկետում, համագործակցելով ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային, կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45