Կառավարությունում մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը, որով վարչապետը կամփոփի կառավարության շուրջ մեկ տարվա աշխատանքները:
Կարեն Կարապետյանը ներկայացրեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսերը:
Վարչապետը հայտնեց, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին կանխատեսել են եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս:
Անդրադառնալով ներդրումներին, Կարեն Կարապետյան հիշեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հայտարարած 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները ներառում են ինչպես պետական այնպես էլ մասնավոր ներդրումները:
Նա նշեց, որ 2017 թվականի 8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը 834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,-ասաց նա:
Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառությանը, վարչապետն ասաց, որ 2017 թվականին հունվար–սեպտեմբեր ամիսներին ապրանքների արտահանումը կազմել է 1,546.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամաբ աճելով 19,1 տոկոս:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, նա ասաց, որ Հայաստան ընդհանուր այցելության ցուցանիշները 2017 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել են 21.4 տոկոս: Նա նշեց, որ Հայաստան ներգնա զբոսաշրջության ցուցանիշները կազմել են 21 տոկոս: Նա ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորափոխադրումն արձանագրել է 20.3 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում`832.6 տոկոս:
Այսպիսով «Զվարթնոց» օդանավակայանում բեռնափոխադրումների բնագավառում արձանագրվել է 49.7 տոկոս, իսկ ՀՀ օդանավակայանների թռիչք-վայրէջքներում`21 տոկոս աճ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32