Եվրո 2016-ը իրոք որ չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները, չկա դիտարժան և գոլառատ ֆուտբոլ և դա բնավ պատճառը չէ նրա, որ թիմերը ուժեղացել են տարիների ընթացքում, միմյանց դեմ համարժեք ֆուտբոլ են ցուցադրում, դրա համար խաղերը դիտարժան չեն ստացվում, այլ հավասար պայքարում են անցնում, պատճառը ամբողջովին հակառակն է` ուժեղ թիմերը իրենց բնորոշ ֆուտբոլ չեն ցուցադրում: Նշվածը կփաստի երեկվա Ֆրանսիա-Ալբանյան հանդիպումը: Ֆուտբոլիստները չէին խաղում, չէին վազում, առաջվա Ֆրանսիայից ոչինչ չէր մնացել, Դիդյե Դեշամը ինքն էլ էր դա գիտակցում: Ալբանիայի հավաքականը, ով Եվրո 2016-ի շրջանակներում 0:3 հաշվով պարտվեց մեր հավաքականին, համարյա թե հավասար ֆուտբոլ ցույց տվեց ֆրանսիացիների հետ խաղում. Ալբանիան մնացել էր Ալբանիա, իսկ Ֆրանսիայի հավաքականը մի քանի գլուխ ցածր էր խաղում երբեմնի բարձր ֆուտբոլային մակարդակի հետ համեմատած: Բայց ինչպես ռուսը կասեր Ֆրանսիայի հավաքականին «подфартило» և միայն պատահականության սկզբունքով էր, որ 2 գնդակ ուղարկեցին Ալբանիայի դարպասը: Խաղի ընթացքում անընդհատ մտածում էի, թե ինչ կլիներ, եթե Եվրո 2016-ին մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը: Կարծում եմ այն ֆուտբոլը, որ այսօր թիմերը ցուցադրում են մրցարշարի շրջանակներում, թույլ կտա մտածել, որ հայաստանի Հավաքականը իդեմս մեր առջատար աստղերի` Մխիթարյան, Մովսիսյան, Օզբիլիս և այլն, ուներ բոլոր շանսերը բարձր արդյունքներ ցուցադրելու համար: Ափսոսում էի, որ նման մրցարշարի ընթացքում իրենց գեղեցիկ խաղով չեն կարողանում աչքի ընկնել մեր հավաքականի աստղերը: Եվրոպայի առաջնությունը այն մրցարշարերից է, որտեղ ֆուտբոլիստը հնարավորություն ունի ամբողջ աշխպարհին ցույց տալ, թե ինչ ֆուտբոլ է ունակ խաղալու և ըստ այդմ էլ կարող է արժանանալ մի շարք հզոր ակումբների ուշադրության, որոնք կցանկանան տվյալ ֆուտբոլիստին տեսնել իրենց ակումբում: Այս մրցարշարից հետո բազմաթիվ տրանսֆերներ է լինում և պատկերացրեք Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու ասեկոսների ֆոնին սա լավ հնարավորություն էր նրա համար արժանի խաղ ցուցադրելու և ավելի լավ և ճանաչված ակումբ տեղափոխվելու համար: Մխիթարյանի այս խաղաշրջանում ցուցադրած ֆուտբոլը տալիս է նրան այդ հնարավորությունը:
Մի խոսքով հազար ափսոս, որ մերոնք չանցան նախընտրական փուլը, հակառակ դեպքում հաճելիորեն կարծում եմ կզարմանայինք մեր Հավաքականի հաղթանակներով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02