ԱԺ հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին, թե հանրապետությունում ինչ է արվում խոշոր և մանր եղջերավոր անասուների կաշին, նշեց, որ ուղարկվում է Թուրքիա:
Վարդան Ղուկասյանը նկատեց, թե փաստորեն այստեղ վերամշակելու և աշխատատեղեր ապահովելու համար ուղարկում են Թուրքիա, ապա կաշվե իրերի տեսքով վերադարձնում Հայաստան:
Իգնատի Առաքելյանն ասաց, թե ինքը չի կարող ամեն հարցի պատասխանել, բայց եթե ներդրումների համար հետաքրքրություններ լինեն, կաջակցեն:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը նկատեց, թե 2018թ. գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է 4 տոկոս աճ և հարցրեց, թե ինչի հաշվին է լինելու: Նաև նշեց, թե եկող տարի 700 մլն դրամի սուբսիդավորում է նախատեսված հակակարտային ցանցերի համար, ինչպե՞ս է այդ գումարը բաշխվելու:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այս տարին ոչ բարենպաստ էր գյուղատնտեսության համար՝ երաշտ, ցրտահարություն, որի հետևանքով բերքի կորուստ է եղել: Ըստ նրա՝ չեն կարող կանխատեսել՝ բնակլիմայական պայմանները լավ կլինեն, թե ոչ, բայց առաջնորդվել են նրանով, որ բավարար կլինեն և ծրագրերը ակտիվություն կբերեն տնտեսության մեջ:
«Մասնավորապես՝ մթերման 18 մլրդ-ի վարկեր ենք տրամադրելու մթերող ընկերություններին, որն իր ակտիվությունը չի կարող չբերել: Այս տարի նաև պահածոների ոլորտում ակտիվության աճ կա, որը որոշ տնտեսվարողների մոտ 20-30 տոկոս աճ է արդեն ապահովվել»,-ասաց նա:
700 մլն սուբսիդավորման մասին նախարարը նշեց, թե պարզ համակարգ է գործելու, պայմանավորվելու են տնտեսությունների հետ և մինչև 12% սուբսիդավորելու են, իսկ վարկ տրամադրվելու են 2%-ով, 7 տարի ժամկետով: Նախարարը նաև ասաց, որ կա ընկերություն, որը պատրաստ է ՀՀ-ում հակակարկտային ցանցեր արտադրել:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47