Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ Երևանի Մոնումենտ թաղամասի այգում գտնվող իր առանձնատան մասին հրապարակումներին, որ առանձնատան կառուցման համար ծառեր են հատվել:
Նա նախ նշեց, որ այդ հարցի վերաբերյալ նախկինում ևս պարզաբանում ներկայացրել է, ապա ավելացրեց. «Ես ասել եմ՝ եղբայրս է գնել, բայց չեմ ասել՝ իմը չէ, հենց հատուկ նրա համար, որ չասեն՝ եղբոր վրա է գցում: Գնել է եղբայրս՝ 2011 թվականին՝ Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց ու սփյուռքի ինչ-որ կազմակերպությունից։ Երբ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել»,-ասաց նա և նշեց, որ առանձնատունը 2014 թվականին է կառուցվել:
Կարեն Կարապետյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում անտառահատումներին:
«Ավելին՝ ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, արդեն վաճառված էր, այլ սեփականատեր կար»,-հավելեց նա և նշեց, որ ինքն այնտեղ չի բնակվում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է բարձր պարիսպ կառուցում իր առանձնատան համար, վարչապետը պատասխանեց, որ իր սեփականության հարևանությամբ որոշ ժամանակ անց բազմահարկ շենք է կառուցվել:
«Այդ շենքից իմ բակն առ այսօր ամբողջությամբ երևում է: Պարիսպ ենք կառուցել, ընդամենը փոքր միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես, հնարավո՞ր է դա անել, թե՞ չէ: Ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ բարձրահարկ շենք չթույլատրի կառուցել իմ տան հարևանությամբ, որ իմ բակը բոլորը չնայեն»,- հարցրեց նա:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47