ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:
Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. այդ իրադարձության շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թևակոխել են ժամանակակից փուլ:
Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ աշխույժ երկխոսությունը բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման գրավականն է:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը և Ռուսաստանը, լինելով ԵՏՄ անդամներ, որակական նոր աստիճանի են հասցրել առևտրատնտեսական փոխգործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ դիտարկելով այն որպես համագործակցության կարևոր տարր:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության կարևորությունը, որը բաց և կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև գործարար շրջանակների համար:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նաև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում:
Նիկոլայ Ռիժկովը արժևորել է Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի շուրջ քսանամյա գործունեությանը: Նա, կարևորելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում տարին երկու անգամ անցկացվող հանդիպումները, բարձր է գնահատել երեսուներորդ նիստում հնչած հայ և ռուս գործընկերների կառուցողական զեկույցները:
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03