Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ-իրաքյան առնչությունները դարերի վաղեմություն ունեն: «Մեր երկու ազգերի բարեկամության հիմքն այն հայերն են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են Իրաքում, ապրել են, արարել և այսօր էլ շարունակում են համարվել Իրաքի լիիրավ քաղաքացիներ»,-նշեց նախարարը:
Պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և սերտ համագործակցության համար: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրում ապրում են հայեր, ովքեր առանձնանում են աշխատանքի մեջ իրենց ճշտապահությամբ, նվիրվածությամբ և վստահելիությամբ: Եվ այսօր արդեն քննարկում ենք այն հարցը, որ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում լինեն նաև հայազգի պատգամավորներ: Վստահ ենք, որ Իրաքի ժողովրդի, այդ թվում նաև իրաքահայերի շնորհիվ, մեր երկիրը կբռնի բարգավաճման ուղին: Հայ ժողովուրդը, անցնելով բազում դժվարությունների միջով, այսօր ընթանում է զարգացման ճանապարհով, կարողանում հուսալի հանգրվան դառնալ նաև շատ փախստականների համար: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի փորձը»,-նշեց Աբդելբարի Ալ-Զիբարին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ազգային փոքրամասնություններին պատգամավորական մանդատներ տրամադրելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունը և նշեց, որ իրաքահայերը, լայն գործունություն են ծավավելով տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում, կկարողանան լավագույն ձևով դրսևորվել նաև քաղաքականության մեջ:
«Այսօր շուրջ 1000 իրաքցիներ ապրում են Հայաստանում՝ աչքի ընկնելով իրենց համեստությամբ և աշխատասիրությամբ: Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում են հաստատվել 22 հազար սիրիահայեր: Պետությունը հոգ է տանում նրանց մասին, նպաստում նրանց տնտեսական, հասարակական, մշակութային ինտեգրմանը: Նրանք անվճար կրթություն են ստանում, օգտվում առողջապահական անվճար ծառայություններից, ստանում արտոնյալ վարկեր, մասնակցում են լեզվի ուսուցման դասընթացների: Յուրաքանչյուր տեղահանված մարդու բնականոն կյանքը շարունակելու համար պետք է նախևառաջ 3 պայման՝ կացարան, աշխատանք և կրթություն: Մենք փորձում ենք ապահովել այս պայմանները»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Ներկայացնելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու հայկական սփյուռքի առանձնահատկությունները՝ նախարարն ընդգծեց, որ Ցեղասպանության հետևանքով հայերը սփռվել են ամբողջ աշխարհում՝ հաստատվելով 118 երկրներում: «Մենք աշխատում ենք Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ՝ առաջնորդվելով այն կարգախոսով, որ հայ է նա, ով իրեն հայ է զգում: Մենք փորձում ենք օգնել մեր հայրենակիցներին պահել նրանց ինքնությունը, վերադառնալ ազգային արմատներին և միաժամանակ լինել իրենց բնակության երկրի օրիապահ ու օրինակելի քաղաքացիներ: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ Սփյուռքը մոտենա Հայրենիքին»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և հույս հայտնեցին, որ Հայաստանի փորձը կնպաստի Իրաքի հետագա զարգացմանը:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարիին նվիրեց լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Հայաստան» ալբոմը
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03