«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պարզվում է՝ պաշտպան Արման Թաթոյանից ավելի հարուստ աշխատողներ կան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանն է: Նա ունի մեկ բնակարան, Mercedes-Benz C 180 մակնիշի մեկ ավտոմեքենա: Մաշինյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն 622 հազար դրամի չափով փոխառություն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 150 հազար դրամ, 210 եվրո, 2 մլն 120 հազար ռուսական ռուբլի և 2000 դոլար: Որպես եկամուտ, սակայն, նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 1.5 մլն դրամ:
Իսկ ահա ՄԻՊ աշխատակազմի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պալյանը ունի 2 բնակարան, Volkswagen Golf 2.0 I մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 4 մլն 820 հազար դրամ, 6000 դոլար և 3800 եվրո: Նրա աշխատավարձը նույնպես կազմել է մոտ 1.5 մլն դրամ:
Սրան զուգահեռ՝ համեմատության համար տեղեկացնենք, որ պաշտպան Արման Թաթոյանը ունի 1 մլն 250 հազար դրամ և 3790 եվրո: Նրա՝ երեք վայրից ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 852 հազար դրամ: Բնակարան և ավտոմեքենա էլ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55