Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-26-ը մասնակցել է «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 18-րդ անգամ: Ցուցահանդեսը համախմբել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պատվիրակություններին, այլև ՌԴ-ում այլ երկրների հավատարմագրված մաքսային կցորդներին և Համաշխարհային մաքսային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի գլխավորությամբ: Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է վերջերս արդիականացված սահմանային անցակետերով և առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով:
ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի և առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովի հետ երկկողմ հանդիպումներին հայաստանյան գործընկերները ներկայացրել են հայ-վրացական արդիականացված սահմանային անցումային կետերում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև ապրանքաշրջանառության և ուղևորների փոխադրման ծավալի աճի մասին վիճակագրական տվյալներ: ՊԵԿ պատվիրակությունը նկարագրել է նաև «մեկ պատուհան» ազգային ծրագրի առանձնահատկությունները, տնտեսվարողի և, ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի վրա դրա ունեցած դրական ազդեցությունը, որն արտահայտվում է ապրանքների արագ փոխադրմամբ և մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատմամբ:
ՀՀ մաքսային ծառայության պատվիրակությունն ընդգրկվել է նաև «Մաքսային ծառայությունը բիզնեսի և պետության համար» խորագրով լիագումար նստաշրջանում, որին մասնակցում էին ՀՄԿ գլխավոր քարտուղարը, ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պաշտոնատար այլ անձինք: Նստաշրջանի ավարտին ներկայացվել է «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակիցների խարտիայի հավանության մասին» հայտարարությունը:
Ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ներկայացուցիչներին նմանատիպ միջոցառումներում ավելի շատ ներգրավելու, նրանց հետ անմիջական երկխոսություն հաստատելու ուղղությամբ:
«Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսն անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ, որը Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին: Այն հարթակ է տրամադրում ԵԱՏՄ անդամ երկրներին՝ ներկայացնելու մաքսային ծառայությունների վերջին տարիների ձեռքբերումները, բարեփոխումները և նոր ծրագրերը:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47