Այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին մինչ հարց ուղղելը նկատեց, թե կառույցի ֆինանսավորման 90 տոկոսը աշխատավարձերի ֆոնդին է հատկացվում: «Բա նախարարությունը ո՞նց է զարգանում, ինչպես եք խնդիրներ լուծում»,-հարցրեց նա:
Բացի դրանից` նա նշեց, թե բյուջեն ներկայացնելիս խոսել է 16 մլն դոլարի ռուսական աջակցության մասին և խնդրեց մանրամասնել:
Նախարար Տոնոյանը հաստատեց, որ աշխատավարձերը 89%–ն են կազմում:
«Աշխատակազմի թվաքանակը պայմանավորված է հերթափոխային ծառայությամբ, խնդիրը կատարելու համար 24-ժամյա հերթափոխային ծառայություն է ապահովվում»,-ասաց նա:
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ կառույցի զարգացումն ապահովում են հիմնականում արհեստավարժ ծառայության և միջազգային համագործակցության շնորհիվ, ինչպես ՌԴ հետ համագործակցության արդյունքում տրված աջակցությունը` 16 մլն դոլարի, որը հիմնականում ժամանակակից տեխնիկայի աջակցություն է:
Բացի դրանից` ԱԻ նախարարն ասաց, որ 2019թ-ին էլ նախատեսված է 15 մլն դոլարի աջակցություն՝ ՀՀ-Ճապոնիա համագործակցության շրջանակում. «Նորից հրդեհաշիջման մեքենաներ կստանանք ժամանակակից, որոնք տեսնում ենք այսօր Երևանում»:
Միհրան Պողոսյանն` արձագանքելով՝ նշեց, թե միգուցե կադրերի օպտիմալացման խնդիր դնեն: «Կներեք, բայց համակարգը լճացած է, և պետք է վերանայել և աշխատավարձերի ֆոնդը օպտիմալ լուծել»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ լճացումը հնարավորինս թարմացվում է: «Ինչ վերաբերում է կրճատումներին՝ իրականացվում են, և այդ միջոցներն ուղղվում են արդիակացմանը»,-ասաց նա:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02