Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը Նյու Յորք ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ սկսում է Ներգաղթյալների վիզաների (Գրին Քարտ) վիճակախաղի դադարեցման գործընթացը։
«Ես Կոնգրեսին խնդրելու եմ անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը»,-նշել է Թրամպը։
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ մասնագիտական հմտությունների վրա հիմնված վիզաների նոր ծրագիրն ավելի դրական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի անվտանգության և տնտեսության վրա:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Գրին Քարտի ծրագիրը դեռ չի փոխվի, չնայած Դոնալդ Թրամպի կոշտ քննադատություններին։ Հատկանշական է, որ նախքան ահաբեկչությունը, և՛ Հանրապետական և՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները այս ծրագրի դադարեցման կոչով էին հանդես գալիս։
Ծրագիրը, որը հաստատվել էր 1990թ-ին Ջորջ Բուշի նախագահության օրոք, վիճակախաղի շնորհիվ տարեկան ավելի քան 50.000 մարդկանց վիզա էր տրամադրվում։
Ի տարբերություն այլ ներգաղթյալների, այս տեսակի վիզա ստանալու համար պետք չի յուրահատուկ հմտություններ ունենալ։ Ամեն տարի գրեթե 15 միլիոն մարդ է դիմում նման վիզայի համար։
2016թ-ին նմանատիպ վիզա են ստացվել ՌԴ 1401 քաղաքացի, Հայաստանից՝ 1000 քաղաքացի, Ուկրաինայից՝ 1787 քաղաքացի, ամենա շատ վիզա ստացել է Նեպալի քաղաքացիները՝ 3247։
2018թ-ի ծրագրի համար դիմել են 181 պետությունների քաղաքացիներ։ Ավելի քան տասնյակ երկրներ նմանատիպ վիզայից օգտվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ վերջին 5 տարում այ պետություններից ներգաղթյալների թիվը բարձր՝է եղել՝ Բանգլադեշ, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Միացյալ Թագավորություն և այլն։
Այս վիզայի տրամադրման գործընթացի քննադատները նշում են, որ այն ազգային անվտանգության տեսանկյունից ռիսկ է պարունակում։ Քննադատները նաև նշում են, որ ոչ մի այլ պետություն նման ձևով միգրանտներ չի ընտրում, շատերը խոսում են այդ գործընթացում տեղի ունեցող կեղծարարությունների մասին։
Իսկ կողմնակիցները հայտարարում են, որ այն օգնում է տարբեր պետությունների, օրինակ Աֆրիկայի քաղաքացիների օգտվել նման հնարավորությունից։ Ըստ կողմնակիցների՝ Գրին Քարտը շատ ներգաղթյալներին կյանքը փոխելու հնարավորություն է ընձեռում։ Կողմնակիցները նաև նշում են, որ դադարեցումը չի կանխի նման ահաբեկչությունների վտանգը։
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03