Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում նոյեմբերի 3-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին ընթացքին առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու և ԱՀԱԸ գործունեությունը:
Նրանք գոհունակությամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցությանը և ապագայի համար պատրաստակամություն հայտնեցին առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգևոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղեց Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծեց վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգևոր կյանքի միությունը:
Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47