ARM | RUS |

Էդիկ Գրիգորյանի արխիվային հարցազրույցից. «Կազմակերպիչներ եղել են»

04.11.17 | 15:19

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահվան կապակցությամբ Ա1+-ը վերահրապարակել է 2006-ին նրա հետ արված հարվազրույցից հատվածներ:

Հեղինակը գրում է. «Հարցազրույցը դժվար էր.մի կողմում «Հոկտեմբերի 27-ի»–ի գործով դատապարտվածներ են , մյուս կողմում ես, որի մեջ պայքարում են օբյեկտիվ մնալ փորձող լրագրողը և քաղաքացին, որի երկրի առաջին դեմքերին գնդակահարել են նույն մարդիկ, որոնք այդ պահին հարցազրույց են տալիս։ Ինչևէ, հարցազրույցը կայացավ, կայացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խցում, որտեղ նստած էին «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալներ Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը:
Էդիկ Գրիգորյանը բավականին գիրացել է, թեև բեղերը մնացել են, բայց արտաքինով տարբերվում է այն մեղադրյալից, որը դատարանում սպասում էր իր վճռին: Նա և իր խցակիցները իրենց մեղավոր չեն համարում սպանությունների համար, որոնք գրեթե կատարվել են ուղիղ եթերում: Ըստ դատապարտյալի՝ սպանությունները պլանավորված չէին, թեև իր բացատրությունը կցկտուր էր»:

Էդիկ Գրիգորյանն ասել էր.
Պատասխան– Այն, ինչ որ տեղի ունեցավ՝ սպանությունները, մենք տեղյակ չէինք, փաստի առաջ կանգնեցինք:

Հարց– Իսկ ի՞նչ էր պլանավորված:
Պատասխան– Այն, ինչ պլանավորված էր, փաստաթղթի վրա էր, որը Նաիրիենց տանից էր առգրավվել, և չգիտեմ իրենք անուշադրությամբ , թե դիտավորյալ, դա կցել էին քրեական գործին: Իսկ Նաիրիենց տանից առգրավված մոտ կես տոննա փաստաթղթերը այդպես էլ ոչ մի տեղ չերևացին, որովհետև դա պայթեցնում էր այն փուչիկը, որ կոչվում է մեղադրանք: Եթե այդ բոլոր փաստաթղթերը, այդ բոլոր փաստերը հաշվի առնվեին, այն մեղադրանքը, որ իրենք ուզում էին նկարել, չէին կարող: Այդ կցված փաստաթուղթում պլանավորված էր, ինչ պետք է լիներ այդ օրը և մտավ քրեական գործ: Դատախազը, իրենց ոճից դուրս չգալով, ասաց՝ դուք դիտավորյալ եք գրել, թողել տանը, որ մենք գտնենք և այդ Ձեզ համար ալիբի լինի:

Հարց– Ազգային Ժողովում ի՞նչ էիք անելու:
Պատասխան-Ազգային Ժողովը միակ տեղն էր, որտեղ կարելի էր ամբողջ հասարակության ուշադրությունը մի ժամում կենտրոնացնել մի տեղ:

Հարց– Ինչո՞ւ փոխվեցին պլանները:
Պատասխան-Ես չեմ կարող ասել. էն ինչ կատարվել է իրականում, ես իմացել եմ դատարանում: Կարենը ուղղակի կառավարումը կորցրել էր, և էդ բոլորից հետո հետևեց աֆեկտը: Ես նկարահանումը նայելով եմ այդ ասում, որովհետև այդ պահին մենք այնտեղ չենք եղել: Ես այդ մարդուն՝ Կարենին, ճանաչում եմ: Երբ նայում եմ՝ ինքը ինչ է անում, ինքը իմ համար անճանաչելի է: Երբ որ մենք եկել ենք դահլիճ, անկառավարելիությունը շարունակվում էր, և Նաիրին ամենաառաջինը դուրս եկավ այս վիճակից: Վռամը դուրս չեկավ և հետո ինքնասպանություն գործեց, Կարենը մինչև այսօր դուրս չի եկել և նրա հոգեկան վիճակը շատ ծանր է այսօր:

Հարց– Դուք կապ ունե՞ք նրա հետ:
Պատասխան-Մենք կապ չունենք, բայց մենք Կարմիր խաչով ենք նրա մասին հետաքրքրվում: Մեր հարազատներն են ասում, որ Կարենը լավ չի՝ իր արածի հետևանքով: Ինքը էդ մարդը չի, որ տանի: Ոնց որ ես հիմա մի տոննա բեռ դնեմ ուսիս և վազեմ ու վիճակից դուրս չգամ:

Հարց– Կարենը, ձեր տվյալներով, հիվա՞նդ է:
Պատասխան-Նա շատ ծանր հոգեկան հիվանդությամբ է տառապում: Բայց ում հոգն է: Երկու հատ թուղթ կլրացնեն՝ կամ կասեն ինքնասպան եղավ, կամ մեռավ:

Հարց– Կարծում եք, որ Կարենը ինքնասպան կլինի՞:
Պատասխան -Չեմ կարող ասել, կարող է ինքնասպանության վրա ֆիքսվի, կարող է` ոչ:

Հարց– Դուք չե՞ք զղջում Ձեր արածի համար:
Պատասխան– Իհարկե, վատ է, որ մենք մեր ընտանիքներից հեռու ենք, բայց մի բան մխիթարում է մեզ, այդքանը մենք կարողանում ենք վերլուծել, այսինքն մեզ պահում է այն միտքը, որ մենք հենց այնպես չենք այստեղ, շատ կարևոր գործով ենք այստեղ:

Հարց– Դուք ճի՞շտ եք համարում Ձեր արածը:
Պատասխան– Ճիշտ էր, առանց այդ անցանկալի ողբերգական մանրամասնությունների, իհարկե ճիշտ էր:

Հարց– Անցանկալին ո՞րն էր:
Պատասխան– Անցանկալին այն էր, որ սպանվեցին մարդիկ, որոնք իրենց ընտանիքների համար թանկ էին:

Հարց– Իսկ երկրի՞ համար:
Պատասխան– Ոչ, երկրի համար վնասակար մարդիկ էին, իհարկե, ոչ բոլորը, օրինակ՝ վիրավորները: Մեր համար զուտ մարդկային տեսակետից անցակալի հետևանք է, ինչպես լավ դեղը ունենում է անցանկալի հետևանքներ:

Հարց– Ինչպե՞ս եք պատկերացնում ահաբեկչությունն առանց զոհերի:
Պատասխան– Դա ահաբեկչություն չէ. դա մոդայիկ բառ է, որ հիմա ամեն ինչ այդպես են անվանում: Ամուսինը կնոջ ապտակ է տալիս, համարում են ահաբեկչություն: Դա ահաբեկչություն չէր, ազգային ազատագրական շարժումը չի կարա ահաբեկչություն կոչվել:

Հարց– Հասարակությանը ինչպե՞ս եք համոզելու, որ 27-ի ահաբեկչությունն ինքնանպատակ չէ՞ր: Հասարակությունը, կարծում եք, Ձեր կո՞ղմն էր…
Պատասխան– Վստահ եմ, այն ժամանակ էլ մեր կողմն էր, հիմա էլ:

Հարց– Դուք աջակիցներ չե՞ք ունեցել:
Պատասխան– Ամենաառաջինը, որը հասկացավ, որ 5 հոգուց բացի, որը հետագայում դարձավ յոթ, ուրիշ մարդ չկա, դա դատախազությունն էր, հենց Գագիկ Ջհանգիրյանը: Հենց ինքը դա հասկացավ, սկսեց խաղալ իր առանձին խաղը, այսինքն` փորձեց ժամանակ շահել, ինչ-որ հայտարարություններ անել, թե շուտով բացահայտումներ կանեմ, մինչև էսօր էլ երևի ասում է, որ հենց դառնամ սովորական քաղաքացի, կասեմ: Ես ձեզ հավատացնում եմ, որ եթե ինքը ունենար ասելու բան և դա իր շանսն էր երկրում իշխանությունը վերցնելու, ինքը և ոչ թե մեկ ուրիշը, ինքը դա կաներ:

Հարց– Կազմակերպիչներ չե՞ն եղել:
Պատասխան– Կազմակերպիչներ եղել են, դա Նաիրի Հունանյանն էր:

Հարց– Միա՞յն…
Պատասխան– Այո, գիտե՞ք ինչ կա, երբ որ ինչ-որ բան է պատահում, և մեկն ասում է, էս ինչ բանն արել եմ, անպայման ուզում են ման գան` ով իրեն կազմակերպեց: Գիտեք ինչի՞ց է… Որովհետև մեր քաղաքական դաշտում մեծ ու փոքր գործիչների հետևում, իրոք, կանգնած են կազմակերպիչներ: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ հոկտեմբերի 27-ին կատարված դեպքը բացահայտվեց 1999թ նոյեմբերին: Դեպքից մի ամիս հետո ամեն ինչ պարզ է եղել բոլորի համար, այսինքն` նրանց համար, ովքեր անմիջականորեն շփվել են քրեական գործի հետ:

Հարց– Դուք ատո՞ւմ էիք Վազգեն Սարգսյանին:
Պատասխան-Վազգեն Սարգսյանին վերաբերվում եմ նույն կերպ, որպես, իմ կարծիքով, մի մարդու, որը շատ հնարավորություններ ուներ երկրի վիճակը լավացնելու համար և հակառակ ուղղությամբ էր օգտագործում: Ես Վազգեն Սարգսյանին չեմ ճանաչել, որ ատեմ կամ չատեմ, և երկրորդն էլ՝ ես ուրիշ օբյեկտներ ունեմ ատելու կամ չատելու:

Հարց– Համարում եք, որ ի՞նչ որ մեկի ջրաղացին ջուր եք լցրել:
Պատասխան– Այո:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:


Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47