Հայաստանը պարտավոր է ունենալ մարդու իրավունքների պաշտպան, եթե հարգում է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Վերջինս ընդգծեց, որ ՄԻՊ հաստիքի վերացման մասին տեղեկություններ տարածողներն իրենք էլ լավ հասկանում են՝ պաշտոնը չի կարող կրճատվել:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ ՄԻՊ պաշտոնը փոխարինվելու է բիզնես օմբուդսմենի հաստիքով:
«Ինչ վերաբերում է բիզնես օմբուդսմենին, տեղեկատվության ազատության օմբուդսմենին, չգիտեմ, ասենք՝ հավկիթի սպառման օմբուդսմենին, չի կարող այդպիսի բան լինել: Ես ծայրահեղականացնում եմ, բայց մարդու իրավունքների պաշտպանը մեկն է և չի կարող լինել երկու իրավունքների պաշտպան», - նշեց պատագմավորը:
Նրա խոսքով՝ եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանին զուգահեռ գործի բիզնես օմբուդսմենի հաստիք, ապա նրանց կայացրած որոշումները կարող են միմյանց բացառել ու հակասել:
«Մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր որոշումները պիտի կայացնի ու ստորագրի մեկ մարդ: Ուղղահայաց ենթակայությամբ կարող է ունանալ տեղակալներ կամ ստորաբաժանումներ, բայց մեկ պաշտպան պիտի լինի», - նկատեց նա:
Ա. Զեյնալյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել մարդկանց տնտեսական շահերը, բայց դրա համար կարիք չկա դատական համակարգի փոխարինիչ ստեղծել և անունը դնել բիզնես օմբուդսմեն:
«Պիտի ունենանք անկախ դատական համակարգ, և իշխանությունը չունենա ազդեցություն դատական իշխանության վրա», - հավելեց նա:
Օրերս մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ ՄԻՊ հաստիքն ընդհանրապես կարող է վերացվել, և այդ նպատակով ստեղծվում են ֆինանսական օմբուդսմենի, և երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտները։
Այս հարցը նաև քննարկման առարկա էր դարձել ամռանը խորհրդարանում ՄԻՊ զեկույցի ժամանակ, երբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց էր ուղղել ՄԻՊ Արման Թաթոյանին, թե արդյոք նպատակահարմար չէ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծել:
Արման Թաթոյանը նշել էր, որ դեմ է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծմանը՝ ընդգծելով, որ ավելի նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել, մինչդեռ Միքայել Մելքումյանը շարունակել էր պնդել, որ բիզնես օմբուդսմենի կարիք այնուամենայնիվ կա:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02