Նոյեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻ նախարարության և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց գերմանական կողմի հետ համատեղ 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30- րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Հայաստանի դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող գերատեսչությունները, այնպես էլ՝ թիմեր այլ երկրներից:
Կողմերը քննարկեցին նաև մասնագետների վերապատրաստման գործընթացում մասնավորապես՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի վերապատրաստման, 911 ծառայության կարգավար-օպերատորների՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տրամադրման հմտությունների կատարելագործման ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ավարտին ստորագրվեց «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքո աղետներին արձագանքման կամավորական շարժման խթանման և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների հետագա զարգացման մասին» հուշագիրը։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56