ARM | RUS |

Photo. «Վիլլա Մոնտեսսորի»-ն` Հայաստանում

05.11.17 | 19:03

Մոնտեսսորիի մանկավարժությունը դաստիարակության համակարգ է, որն առաջադրվել է 20-րդ դարի առաջին կեսին իտալացի մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի կողմից: Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ երեխայի ինքնուրույնությունը, ազատությունը նշված սահմաններում, երեխայի հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական բնական զարգացումները:
Մոնտեսսորի երեխաներն ավելի ինքնավստահ են ու կայացած, հստակ գիտեն, թե ինչ են ուզում և չեն ամաչում բարձրաձայնել իրենց ցանկությունները։
Մոնտեսսորի դպրոցները սփռված են աշխարհով մեկ և համարվում են բարձրակարգ ու հեղինակավոր կրթօջախներ, որոնք կրթել են բազմաթիվ տաղանդավոր և աշխարհահռչակ շրջանավարտների, ինչպիսիք են՝ Մարկ Ցուկերբերգը, արքայազններ Ուիլյամն ու Հարրին, Google-ի հիմնադիրները և այլոք։

Фото Luiza Avagyan.


Հունվար ամսին Դեմիրճյան 62 հասցեում, Մոնտեսսորի Միջազգային Ասոցիացիայի հետ համատեղ իր դռները կբացի «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեռևս տարեսկզբից սկսվել են կենտրոնի նորոգման աշխատանքները: Slaq.am-ի լրագրողը շրջեց «Վիլլա Մոնտեսսորի»-ի տարածքով և ծանոթացավ մանկապարտեզի առանձնահատկություններին։

Կենտրոնն աշխատելու է շուրջօրյա: «Վիլլա Մոնտեսսորի»-ում երեխաները կարող են ոչ միայն երեկոյան հավելյալ ժամեր անցկացնել, այլև անհրաժեշտության դեպքում կարող են գիշերել այնտեղ, ինչը բացառիկ երևույթ է Հայաստանում։ Ծնողները հնարավորություն կունենան առցանց հետևել իրենց երեխաներին, յուրաքանչյուր ծնող կունենա գաղտնաբառ և կայքի միջոցով կկարողանա հետևել կենտրոնի այն հատվածներին, որտեղ գտնվում է իր երեխան։ «Վիլլա Մոնտեսսորի»-ին ունի 2 խումբ՝ նախատեսված 10 ամսականից 3 և 3-ից 6 տարեկան երեխաների համար։

Фото Luiza Avagyan.

«Փոքրերի խմբում կարող է լինել առավելագույնը 15-18 երեխա, որոնց հետ կաշխատեն 3 մեթոդիստ և 4 ասիստենտ, իսկ մեծերի խմբում՝ 30 երեխա, ամեն 5-7 երեխա կունենա իր մասնագետը և իր մասնագետի օգնականը։Այստեղ կա նաև դասապատրաստման խմբակ, որտեղ կարող են հաճախել 6-15 տարեկան երեխաները, ովքեր կանցկացնեն «Վիլլա Մոնտեսսորի»-ում իրենց օրվա մյուս մասը։ Դասապատրաստումն իր մեջ ներառում է դպրոցական դասերի պատրաստում, որոնք լիարժեք կներկայացվեն երեխաներին «Վիլլա Մոնտեսսորի»-ի մասնագետների կողմից։ Բացի տնային առաջադրանքներից երեխաները կունենան նաև լրացուցիչ օտար լեզուների ուսուցում։ Եթե երեխան հաճախում է այստեղ,ապա այլևս կարիք չկա լրացուցիչ պարապմունքների տալ նրան։ Դասապատրաստումն իր մեջ ներառում է նաև 2 անգամյա սնունդ»,- ասաց կենտրոնի տնօրեն Նոնա Վանեցյանը։


Կենտրոնում եղած բոլոր նյութերն էկոլոգիապես մաքուր են։ Կա կանաչ տարածք, որտեղ երեխաներն ինքնուրույն կկարողանան տնկել ծաղիկներ և բանջարեղեն, խաղալ կենդանիների հետ։ Այստեղ կա նաև ժամանակակից սպորտային դահլիճ։ Տարածքում տեղադրված է Հիմալայան աղի պատ՝ նախատեսված օդի ախտազերծման համար։ Կենտրոնում գործելու է 4 հիմնական հարկ և մեկ կիսահարկ՝ նախատեսված դասապատրաստում իրականացնող երեխաների հանգստի համար։

Фото Luiza Avagyan.


Slaq.am-ը «Վիլլա Մոնտեսսորի»-ի տնօրեն Նոնա Վանեցյանից փորձեց իմանալ խմբերի ամսական վարձավճարը:

«Մոնտեսսորի մեթոդաբանությամբ ուսումը բավականին թանկ հաճույք է, դա պայմանավորված է անհրաժեշտ պայմանների և ուսումնական մեթոդոլոգիայով պահանջվող նյութերի և տեխնոլոգիաների ծախսատարությամբ։ Քանի որ Հայաստանում Մոնտեսսորի մեթոդի մասնագետներ չկան, արտասահմանում կրթություն ստանալը պարտադիր էր։ Միջավայրը ստեղծելն ու մասնագետներին վերապատրաստելը շատ մեծ ներդրումների հետ էր կապված, բայց Հայաստանի պայմանների համար մենք փորձել ենք անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզը հասանելի լինի նաև միջին աշխատավարձ ունեցող ծնողներին, որոնց համար մենք հատուկ ստեղծել ենք նաև քոլեջ, որտեղ շաբաթական 3 անգամ 2 ժամով երեխան կարող է գալ և օգտվել Մոնտեսսորի-խաղալիքներից, աշխատել նման միջավայրում: Մեր կենտրոնում ցանկացած ծնող կարող է իր երեխայի համար ինչ-որ բան գտնել»։

Фото Luiza Avagyan.

Մանկապարտեզի փոքրերի խմբում՝ 10 ամսականից 3 տարեկան, վճարը կազմում է 180 000-220 000 դրամ, այսինքն՝ եթե 10 ամսական բալիկ է, ապա ամսական վճարը կկազմի 220 000 դրամ, քանի որ այդ տարիքի երեխային անհատական դայակ է տրամադրվում՝ անհատական ուշադրությունն ու խնամքն ապահովելու համար: 3-6 տարեկանների խմբի վճարը 180 000 դրամ է։ Այն ծնողների համար, ովքեր մինչև բացումը կգրանցեն իրենց բալիկներին, կգործի զեղչային համակարգ:
Դասապատրաստման վճարը սկսվում է ամսական 80 000-ից մինչև 150 000 դրամ։ Առաջին դասարանի երեխաների համար արժեքը 80 000, մինչև 4-րդ դասարան՝ 100 000, 5-6-ը՝ 120 000 և 7-9-ը՝ 150 000 դրամ ։
«Վիլլա Մոնտեսսորի»-ում կգործի նաև քոլեջ, որտեղ 12 այցելության վճարը՝ շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ, կկազմի ամսական 70 000 դրամ (1.5-6 տարեկան երեխաների համար):

Фото Luiza Avagyan.


Նոնա Վանեցյանը պլանավորում է հնարավորինս մատչելի տարբերակով մարզերում ևս տարածել այս մեթոդաբանությունը:
«Մարզերում ևս պլանավորում ենք բացել նմանատիպ մանկապարտեզ կամ թեկուզ քոլեջային տարբերակով խմբակներ։ Ուզում ենք նաև անվճար սեմինարներ անցկացնել մանկատներում երեխաների և դաստիարակների համար, ուզում ենք պետական մանկապարտեզներում էլ նման հրաշալի մեթոդաբանության մասին խոսել, քանի որ երջանիկ մանկությունն է նպաստում հաջողակ կյանքին: Նույնիսկ պլանավորում ենք հետագայում մանկատների սաներին նվիրել Մոնտեսսորի-խաղալիքներ»։
Հետագայում պլանավորվում է ստեղծել նաև հատուկ խմբակներ սահմանափակ կարողություններով երեխաների համար:

Фото Luiza Avagyan.


«Նման երեխաների համար կան հատուկ նյութեր, որոնք մենք դեռ չունենք, բայց շատ ենք ցանկանում ձեռք բերել, քանի որ ուզում ենք նման երեխաների հետ էլ աշխատել և իրենց մոտ էլ տեսնել զարգացման դրական արդյունք։ Մարիա Մոնտեսսորին ևս աշխատել է այդպիսի միջավայրում և ունեցել է նման երեխաների հետ աշխատելու փորձ։ Մեթոդաբանությունը թույլ է տալիս դա անել, հետագայում հրավիրելու ենք համապատասխան մասնագետի, ով կկարողանա վերապատրաստել մեր մասնագետներին և աշխատել բալիկների հետ»,-մանրամասնեց կենտրոնի տնօրենը։


«Վիլլա Մոնտեսսորի» կենտրոն հաճախող երեխաներն իրենց երջանիկ են զգում, այստեղ նրանք ազատ են իրենց որոշումների և ընտրությունների մեջ:

Фото Luiza Avagyan.

«Երբ բրենդի ստեղծման ժամանակ մեզ հետ աշխատում էին մասնագետներ, առաջացավ մեթոդաբանության խնդիրը, քանի որ միայն միջավայրը շատ քիչ է երեխաների ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Մենք ուսումնասիրեցինք մի քանի մեթոդաբանություն և եկանք այն եզրահանգման, որ Մոնտեսսորին հնարավորություն է տալիս բալիկներին լինել երջանիկ, քանի որ բալիկն իրավունք ունի ընտրել, թե ինչով պետք է խաղա։ Նա խաղալով չի գիտակցում, որ հենց այդ խաղի միջոցով զարգանում է։ Մոնտեսսորի-միջավայրում սահմանված կանոնների շրջանակներում երեխան ազատ է իր ընտրությունների մեջ, այսինքն՝ կա ազատ ընտրություն, բայց ոչ ամենաթողություն։ Նա կայացնում է որոշումներ և համաձայնության է գալիս մեր և իր ընկերների հետ։ Երեխան սովորում է սպասել ընկերոջը, պահանջել իր ուզածը, ասել ինչ-որ բան և հասկանալ, թե ինչու է ասում դա, սովորում է լսել և լինել լսելի։ Երեխան Մոնտեսսորիում շատ երջանիկ է։ Այդ պատճառով մենք ընտրել ենք երեխաներին ամենահասանելի, սիրելի և արդյունավետ մեթոդաբանությունը, որը տարածված է աշխարհով մեկ դեռևս 1896 թվականից»,-ավելացրեց տիկին Վանեցյանը։


Նշենք, որ Կենտրոնն իր դռները կբացի 2018 թվականի հունվարից։ Այն կգործի Դեմիրճյան 62 հասցեում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 044 500800 հեռախոսահամարով։

Պատրաստեց` Լուիզա Ավագյանը:

Фото Luiza Avagyan.

Фото Luiza Avagyan.

Фото Luiza Avagyan.


Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47