Fabiosa.com-ը ներկայացրել է անձնական հիգիենայի 7 կանոն, որոնք մենք պարբերաբար խախտում ենք։
Ձեռքով փակում ենք բերանը փռշտալու կամ հազալու ժամանակ։ Այս դեպքում մենք միկրոբներին օգնում ենք հայտնվել դեմքին։ Արդյունքում՝ կարող են կարմրածություն և բորբոքումներ առաջանալ։ Փռշտալու կամ հազալու ժամանակ հարկավոր է բերանը փակել անձեռոցիկով։
Կտրում ենք եղունգները։ Եղունգները բաղկացած են բազմաթիվ շերտերից։ Մկրատի կամ այլ գործիքների օգտագործման արդյունքում եղունգի կառուցվածքը դեֆորմացվում է. դրանք սկսում են շերտավորվել ու կոտրվել։ Եղունգները կարճացնելու համար խարտոց օգտագործեք։
Մատիտ ենք օգտագործում աչքերի ներսի հատվածում։ Երբ մատիտով դիպչում եք աչքերի լորձաթաղանթին, ստեղծվում են բարենպաստ պայմաններ բակտերիաների բազմացման համար։ Սա կարող է վարակի պատճառ դառնալ։
Քիթը փորելը։ Մատների վրա բազմաթիվ միկրոբներ կան, որոնք կարող են վարակի առաջացման պատճառ դառնալ՝ հայտնվելով քթի լորձաթաղանթին։ Սա հատկապես վտանգավոր է, եթե մրսած եք։
Ամեն օր լոգանքի համար նախատեսված գել օգտագործելը։ Մաշկի վրա կան նաև օգտակար բակտերիաներ, որոնք այն պաշտպանում են վարակներից ու օգնում առողջ մնալ։ Լոգանքի համար նախատեսված գելի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է դրան։ Մաշկը չորանում է և ընկալունակ դառնում տարբեր հիվանդությունների նկատմամբ։
Չափից շատ ատամի մածուկ օգտագործելը։ Չափից շատ ատամի մածուկի օգտագործման հետևանքով ատամի խոզանակը սահում է ատամների վրայով, և ոչ թե՝ մաքրում դրանք։
Չափից շատ բալզամի օգտագործում։ Սրանք մեծ քանակով քիմիական միջոցներ են պարունակում, որոնք մազերն ավելի փայլուն ու հարթ են դարձնում։ Մեծ քանակով բալզամի օգտագործումը կարող է մազերի արագ կեղտոտվելու պատճառ դառնալ։ Եթե բալզամն օգտագործեք նաև մազերի արմատների հատվածում, դրանք արագ կյուղոտվեն։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02