Թիվ 34՝ Սյունիքի մարզի տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են նորմալ հունով, մինչ ժամը 18:00-ն արձանագրվել է ընտրախախտման 1 դեպք:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը:
«Ընտրական օրն ավարտին է հասնում, նորմալ ընտրություններ են ընթացել մինչ այս պահը: Ընդամենը մեկ կրկնաքվեարկության դեպք է արձանագրվել, ինչով հիմա ոստիկանությունը զբաղվում է: 34/23 ընտրատեղամասում է գրանցվել դեպքը, Շաքի համայնքում, ընտրախախտման այլ դեպք չի գրանցվել»,-ասաց Դադաշյանը:
Նրա խոսքով՝ երբեմն ընտրատեղամասերում ընտրողների քանակն ավելանում է, սակայն դուրս են հանում, բացատրում են, որ չի կարելի և ամեն ինչ հարթվում է, ինչը չի ազդում ընտրությունների ընթացքի վրա:
Հարցին,թե համեմատած նախորդ ընտրությունների հետ, ընտրողների մասնակցության ցուցանիշը բա՞րձր է,թե՞ ցածր, Դադաշյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ պասիվության աստիճանը 3-4 տոկոս է կազմում. «Դա նորմալ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ նաև ընտրողների քանակն է պակասում»:
Հարցին,թե նոր տեխնոլոգիաներին ընտրողները տիրապետո՞ւմ են, Դադաշյանն ասաց, որ արդեն սովորել են, սակայն երբեմն օրենքին չեն տիրապետում. «Օրինակ՝ այդ կրկնաքվեարկությունը, չգիտեմ իրավապահներն ինչ եզրակացության կհանգեն, բայց կարծում եմ, որ քաղաքացին մտածել է, որ ինքը կարող է երկու անգամ քվեարկել ու չի մտածել, որ դրա համար կարող է պատասխանատվության ենթարկվել: Սակայն դա մասսայական բնույթ չի կրում»:
Թե որքան է կազմում ընտրողների թիվը, Դադաշյանն ասաց, որ Գորիսի և Սիսիանի տարածաշրջանում ընտրողների թիվը հասնում է 48 000-ի, ժամը 6-ի դրությամբ քվեարկել է մոտ 21 500 ընտրող:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02