Հնարավոր չէ Գյումրիի հաշվին դիվիդենտներ շահել, քանի որ գյումրեցին գիտի «ով ով է, ում պապն ու մամն ով է, ում տղան է, ում կաթն է կերել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
«Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք օգնում են, որ Գյումրին իր մեջքը շտկի։ Գյումրին կա ու կմնա մեծերի քաղաք, նամուսի, թասիբի, արվեստի, սպորտի քաղաք։ Մենք բոլորս սրա մասին գիտենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։
ՕԵԿ-ական պատգամավորի խոսքով՝ գյումրեցի վարորդները շումախերներ են, որովհետեւ կան փողոցներ, որոնցով անցնելուց հետո մեքենան հայտնվում է ջրի մեջ։
«Տարիներ առաջ փորձում էինք 500 մլն բերել, որից 250-ը հատկացնեինք բնակարանաշինությանը։ Բերեցինք, բայց այդ ժամանակ քարտաշներն ու քանդակագործները գնացին արտագնա աշխատանքի, իսկ ո՞վ կատարեց աշխատանքը, միջազգային մրցույթների դափնեկիր «Գլենդեյլ Հիլզը»։ Մենք հիշում ենք, թե ինչ արեց «Գլենդեյլ Հիլզը»։ Ոչ մի գյումրեցի չաշխատեց այդ ծրագրում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։
Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի՝ այսքանից հետո պետք է այնպես անել, որ այս վարկային համաձայնագրով աշխատատաեղեր բացվեն գյումրեցիների համար․ ասֆալտապատման աշխատանքներին մասնակցեն հենց գյումրեցիները։
Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:
14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:
Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58