Գորիսում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը հաղթել է 26-ամյա Առուշ Առուշանյանը: ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է 12 945 քվե կամ ձայների 99,57 տոկոսը։
Նրա մրցակիցը՝ Սամվել Հարությունյանը, ստացել է ընդամենը 56 քվե։
Նման արդյունք՝ գրեթե 100 տոկոս, կարծես թե առաջին անգամ է գրանցվում Հայաստանում: Այս ֆոնին, ուշադրություն է գրավում հանգամանքը, որ Գորիսում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների գրեթե կեսը: Տպավորություն է, որ ընտրության գնացել են միայն նրանք, ովքեր պետք է կողմ քվեարկեին 26-ամյա «դաջվածապատ երիտասարդին»:
Նրա միակ մրցակիցը՝ Սամվել Հարությունյանը, ով նախկինում եղել է քաղաքապետ եւ հայտնի էր իր ընդդիմադիր հայացքներով, այդ թվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրեական բացահայտումներով, ընտրության նախօրեին փոխել էր հայացքները եւ գովաբանում էր նրան:
Մամուլում տեղեկություններ կային, որ Առուշ Առուշանյանի ընտանիքը Սուրիկ Խաչատրյանի հակառակորդն է, եւ նույնիսկ գրվեց ինչ որ ծեծկռտուքի մասին, որի վերաբերյալ երիտասարդ քաղաքապետն ասել էր. «Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել»:
Գորիսի ընտրության արդյունքը ցույց է տալիս, որ դա ոչ այնքան քաղաքապետի ընտրություն էր, որքան Սուրիկ Խաչատրյանին նախ մարզից, այնուհետեւ իր հայրենի քաղաքից «արմատախիլ անելու» գործընթաց՝ 100 տոկոսանոց քվեարկությամբ:
Ի դեպ, նույն Առուշ Առուշանյանը քաղաքապետի պաշտոնակատար էր դարձել այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետին, ով Լիսկայի կողմնակիցն էր, ստիպել էին հրաժարական տալ: Նա նախ դիմադրել էր ու մի քանի կոշտ հայտարարություն արել, այնուհետեւ՝ գրել դիմումը: Ըստ ամենայնի՝ Լիսկան չէր կարողացել «տեր կանգնել» նրան: Եվ նույնիսկ չի բացառվում, որ Լիսկային «հորդորել են« աշխատել Առուշ Առուշանյանի օգտին, օրինակ՝ իր կողմնակիցների ընտրությանը չմասնակցելու տեսքով:
Գորիսում, այսպիսով, ընտրություն տեղի չի ունեցել եւ չէր էլ կարող լինել, քանի որ Հայաստանում ընտրություն որպես այդպիսին չկա: Ընտրության անվան տակ տեղի են ունենում լիովին այլ գործընթացներ, որոնք «լեգիտիմացվում են» ընտրության ցուցանակի ներքո: Այդ տրամաբանությամբ են ընտրվում թեկնածուները, որոնց առջեւ դրվում են խիստ կոնկրետ ներհամակարգային խնդիրներ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55