2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 367.5 մլն դոլար՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 3 մլրդ 588.4 մլնի դիմաց։ Առևտրաշրջանառությունն աճել է 21.5%-ով։
Այդ թվում՝ արտահանումը աճել է 19.1%-ով և կազմել 1 մլրդ 546.7 մլն դոլար (FOB գներով), իսկ ներմուծումն աճել է 23.2%-ով և կազմել 2 մլրդ 820.8 մլն դոլար։
2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ առևտրաշրջանառության ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով։ Երկրորդ տեղում Չինաստանն է (417.6 մլն դոլար), երրորդում՝ Շվեյցարիան (249.1 մլն դոլար)։
Աղյուսակում ներկայացված 10 երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 3 մլրդ 44 մլն դոլար, որը ընդհանուրի մոտ 70%-ն է։
Ինչպես տեսնում եք, բացի Վրաստանից՝ մյուս բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներն աճել են։ Ամենից շատ՝ 3.1 անգամ, աճել է Հայաստան-Շվեյցարիա առևտրաշրջանառությունը։
Ներկայացված 10 երկրներից 7-ի գծով Հայաստանի առևտրի հաշվեկշիռը բացասական՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։
Արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ ունենք Շվեյցարիայի (ոսկու առևտուր), Բուլղարիայի (պղնձի խտանյութ) և Վրաստանի գծով։
Ստորև բերված աղյուսակում կարող եք տեսնել նաև այս 10 երկրներից յուրաքանչյուրի գծով արտահանման և ներմուծման ծավալները, ինչպես նաև աճի տեմպերը։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03