Քնեսեթի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն այսօր տեղի ունեցած ասուլիսին նկատեց, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած հայկական պատվիրակության այցը Իսրայել բավականին ոչ ստանդարտ է:
«Երբ պետությունների ղեկավարները կամ ԱԳ նախարարները այցելում են այս կամ այն երկիր, ամեն բան միշտ առանձին արձանագրությամբ է ընթանում»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում միշտ տեղեկացվում է, թե հանդիպմանն ինչ է քննարկվելու և այլն:
«Այս անգամ նման տեղեկություն չունենք։ Միակ բանը, որը հայտնի է, այն է, որ Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հոլոքոսթի թանգարան»,– ասաց նա:
Ալեքսանդր Ցինկերը հայկական պատվիրակության այցելության մասին տեղեկություններ չլինելու հանգամանքը պայմանավորեց նրանով, որ իսրայելական մամուլի ուշադրությունը սևեռված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գերմանիայից սուզանավերի գնման գործարքի վրա։
Նա նաև մատնանշեց, որ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քնեսեթի խոսնակի, և փոխխոսնակի հետ, ով հայ-իսրայելական բարեկամական խմբի ղեկավարն է:
«Նրանք երկուսն էլ միշտ ասել են, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և նրանք այդ մասին երեկ նաև ասացին պարոն Նալբանդյանին: Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի նաև Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը,- ասաց նա՝ հավանական համարելով, որ հանդիպմանը կխոսվի նաև իսրայելական ընկերության մասնագետների կողմից ԱԹՍ-երի փորձարկումը հայկական սահմանների վրա,- հնարավոր է՝ որ մեր արտգործնախարարը կցանկանա տեղեկատվություն հաղորդել այդ միջադեպի հետաքննության հետ կապված մանրամասների մասին»:
Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Նալբանդյանին ուղղված հրավերը Իսրայել գուցե կապված է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ:
«Ամեն դեպքում, որն էլ լինի հանդիպման առիթը, այն դրական նշան է երկու երկրների համար էլ»,- ասաց նա:
Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանի խոսքով էլ՝ հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զարգանան, ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ տարբեր համագործակցությունների տեսքով:
Խոսելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել այցի մասին՝ այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերով, նա նշեց, որ այն հիմք կդառնա կողմերի միջև հարաբերությունների նոր ընթացքի համար:
«Սա կհանդիսանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ճեղքում, և այն վրիպումն ու բացթողումը, որ եղել է 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունների մեջ, ես կարծում եմ՝ կշտկվի»,- նշեց նա:
Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի խոսքով էլ՝ Հայաստանի արտգործնախարարի՝ Իսրայել այցի նկատմամբ հետաքրքրություն կա երկու կողմերում էլ:
«Դա իր մեջ պոտենցիալ է պարունակում հետագայում հարաբերությունների կզարգացման համար»,- ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55