ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում, կա՞ն թիրախավորված խմբեր, ասել է. «Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որևէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել:
Որպես այդպիսին, թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել:
ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը: Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում և ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, և դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում»:
Հայկ Մկրտչյանը նաև նշել է, որ տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: «Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների և տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջև», - հավելել է նա:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23