ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը վերահաստատել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան հայտարարել են փոխադարձ վիզաների տրամադրման սահմանափակման մասնակի չեղարկման մասին: Նոյերթը շեշտել է, որ դիվանագիտական ճգնաժամի հարցում երկու կողմերն էլ հստակ քայլեր են ձեռնարկել դրա լուծման համար։ Ձեռնարկված քայլերը Պետքարտուղարության խոսնակը դրական է գնահատել:
Ինչպես փոխանցում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը, Նոյերթը հավելել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանդիպումներ է նշանակում ամերիկյան վիզա ստանալ ցանկացող քաղաքացիների համար՝ հաշվի առնելով դիմումի պատճառների առաջնահերթությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55