Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:
Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Սարիբեկյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին:
Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական փորձարկումներին, հետաքրքրվել արձանագրած ձեռքբերումներով և ապագա ծրագրերով:
Վարչապետը բարձր է գնահատել ֆիզմաթ դպրոցի սաների կատարած աշխատանքը և մաղթել նորանոր հաջողություններ:
Ներկայացնելով կրթական գործընթացի կազմակերպման ուղղությունները և դպրոցի ձեռքբերումները՝ Հայկազ Սարիբեկյանը նշել է, որ կրթօջախում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ, աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ և մեդալակիրներ են: Վերջին 10 տարում լավագույն սաներն արժանացել են ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների, ինչպես նաև անվանական կրթաթոշակների և մրցանակների: Դպրոցի տնօրենը վարչապետին է ներկայացրել նաև շենքային հնարավորությունները և ասել, որ պայմանավորված դիմորդների մեծ հոսքով՝ դպրոցի տարածքի ընդլայնման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում:




12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47