Մոտ ժամանակները «Էվերթոնի» ղեկավարությունը կդիմի Սիմեոնեին, ում ծառայություններով անձամբ հետաքրքրված է ակումբի սեփականատեր Ֆարադ Մոշիրին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, եթե արգենտինացու հետ կապված մտադրությունը ձախողվի, մերսիսայդցիները պահեստում ունեն ևս երեք թեկնածուներ՝ Սեմ Էլերդայսը, «Ուոթֆորդի» մարզիչ Մարկուս Սիլվան և «Էվերթոնի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Դևիդ Անսուորթը:
«Էվերթոնը» 11 միավորներով գրավում է 15-րդ տեղն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:
Սիմեոնեի «Ատլետիկոն» 4-րդն է Իսպանիայի առաջնությունում: Սիմեոնեի պայմանագիրը մադրիդցիների հետ գործում է մինչև 2020 թվականը: