«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հնավայրում շարունակվում են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի կողմից իրականացվող պեղումների 2-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ Էրեբունի հնավայր է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը, ներկայացնելով պեղումների ընթացքը, նշել է, որ աշխատանքների արդյունքում բացվել է նոր խճապատ փողոց, հայտնաբերվել է ջրահեռացման համակարգի հատվածը: Բացի այդ, նշվել է, որ Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ սրահում բացահայտված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական շերտերը էական նշանակություն կունենան տաճարի վերականգնման համար:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում: Գագիկ Գյուրջյանը դեսպանին է ներկայացրել Էրեբունի միջնաբերդի վերականգնման և այցելուների սպասարկման բարելավման ծրագիրը և հատկանշել, որ ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացվող պեղումները կարևոր են հնավայրի գիտական ճանաչման ընդլայնման, ինչպես նաև գտածոների անվտանգ պահպանության համար: Նա նաև հույս է հայտնել, որ ֆրանսիական կողմի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: Նշվել է նաև, որ թանգարանի այցելուների թվում վերջին տարիներին ավելացել են ֆրանսիացի զբոսաշրջիկները, ովքեր մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Էրեբունու միջնաբերդին և հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքային քաղաքակրթությանը:
Շնորհակալություն հայտնելով արգելոցի տարածքը և թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու համար՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ առաջին անգամ լինելով թանգարանում՝ իսկապես տպավորված է թե՛ հնավայրում իրականացվող աշխատանքներով և թե՛ թանգարանի ցուցադրությամբ՝ հատկանշելով, որ շատ կարևոր է շուրջ երեքհազարամյա պատմության վերհանումն ու միջազգային հարթակներում հավուր պատշաճի ներկայացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03