Վաղը «DoubleTree By Hilton» հյուրանոցում կայանալու է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարին քաղաքական ուժեր հրավիրված չեն այս անգամ, քանի որ հիմնադիր և կազմակերպական համագումար է:
Tert.am-ը հետաքրքրվեց, թե կուսակցության համակիրներ հրավիրե՞լ են, թե ոչ:
«Համագումարին մասնակցում են նրանք, ովքեր դառնալու են կուսակցության անդամներ: Կարող են լինել մի քանի հոգի ընդամենը, ովքեր որ հետագայում չեն դառնա կուսակցության անդամ»,-ասաց Մարգարյանը:
Թե ովքեր կլինեն ոչ կուսակցականները, Մարգարյանը չմանրամասնեց. «Ես դա տեսականորեն եմ ասում, չգիտեմ»:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրած լինեն կուսակցության համագումարին, Մարգարյանը չպատասխանեց. «Կգաք, կտեսնեք՝ ով կա, ով չկա»:
Հայաստան վերադարձած ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե որևէ կուսակցության չի միանալու, սակայն կարող է համագործակցել գաղափարակիցների հետ: Համախմբման անդամից Tert.am-ը հետաքրքրվեց, թե Սամվել Բաբայանին հրավիրե՞լ են իրենց համագումարին:
«Չէ, չէ, չի լինելու, էդպիսի անձինք չեն լինելու: Լինելու են անձինք, ովքեր հիմնադրում են կուսակցությունը: Այս համագումարում այլ քաղաքական ուժեր, ՀԿ-ներ չկան»,-ասաց նա։
Կուսակցության հիմնադիր Վարդան Օսկանյանը կուսակցություն հիմնելու մասին հայտարարության մեջ ասել է. «Մենք համախմբվում ենք, որպեսզի իշխանությունը վերադարձնենք ժողովրդին և Հայաստանի քաղաքացուն տանք իրատեսական ծրագրերի վրա կառուցված ապագայի տեսլական: Որպեսզի մեր հասարակությունը, նրա տնտեսական և քաղաքական վերնախավը, զինվորականը, բանվորը, գյուղացին, փոքր ու միջին գործարարը, պետական ծառայողը, բժիշկը, ուսուցիչը, թոշակառուն, ոստիկանը տեսնեն, թե ինչպես և ինչ ձևով են իրականացվելու այդ փոփոխությունները, ինչ կշահի դրանից յուրաքանչյուր քաղաքացի և երկիրն ընդհանրապես: ...Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի և բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման»:
Իսկ Ստեփան Մարգարյանը մամուլում արդեն իսկ հայտարարել է, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է: «Համագումարում իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարություն լինելո՞ւ է, թե ոչ» հարցին ի պատասխան Մարգարյանն ասաց. «Կլինեն քաղաքական ելույթներ: Հայտարարություն կլինի, թե ոչ, դեռ հայտնի չէ: Սա հիմնադիր համագումարն է, որը ձևավորում է համագումար՝ ռեգիստրում գրանցվելու համար, ընտրում է ղեկավար մարմիններ, ուրիշ բան չունենք»:
Համախմբման նախաձեռնող խմբի անդամ են Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ուրիշներ:
Tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22