Հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը անդրադարձել է Նախիջևանում, Արևմտյան Հայաստանում հայկական հուշարձանների պահպանության խնդիրներին:
Նա նշեց, որ Նախիջևանի տարածքում 1998-2006 թվականներին 27 հազարից ավելի հայկական հուշարձանները հիմնահատակ ավերվել են, իսկ ներկայումս ոչ մի հուշարձան Նախիջևանի տարածքում չկա: Նա ասաց նաև, որ Ադրբեջանի մյուս տարածքներում մատների վրա կարելի է հաշվել, թե որքան հայկական հուշարձաններ են մնացել:
Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, ապա նա ասաց, որ առ այսօր չկա հստակ ցուցակ, թե որքան հուշարձաններ են ստեղծել այնտեղ: «Բայց մոտավոր, ոչ ճշգրտված տվյալներով, Արևմտյան Հայաստանի տարածքում առկա է մոտավորապես 175-180 հազար հայկական հուշարձան, որոնք Եղեռնից հետո աստիճանաբար ավերվել են, այսօր էլ դրա միայն 3-4 տոկոսն է պահպանվել և շատ անմխիթար վիճակում են»,-ասաց նա:
Արգամ Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ դեռևս պահպանված հուշարձաններն էլ հնարավոր է 15- 20 տարի հետո գոյություն չունենան, չնայած դրան՝ զուգահեռ նկատեց նաև, որ Թուրքիան այն քաղաքականությունն է վարում, որ մասնակի վերականգնում է հայկական հուշարձանները: «Դրանով Թուրքիան ցանկանում է նաև ասել, որ տեր է կանգնում իր տարածքում եղած հայկական հուշարձաններին, սակայն ես կարծում եմ, որ դրանք ցուցադրական երևույթներ են, քանի որ նրանց հիմնական նպատակը՝ հայկական հետքից ձերբազատվելն է»,-նշեց նա:
Հայագետը նշեց, որ հայկական հուշարձանների պահպանության նպատակով նախկինում առաջարկել էր ստեղծել համահայկական միջազգային կառույց-կազմակերպություն, որը Հայաստանում, Սփյուռքի տարբեր տեղերում մասնաճյուղեր կունենա և պետական ու մասնավոր միջոցների ներդրմամբ կզբաղվի պահպանության հարցերով, այդ թվում նաև՝ Թուրքիայում: Արգամ Այվազյանը նաև տեղեկացրեց, որ իր այդ առաջարկին ոչ մի կառույց չարձագանքեց:
Tert.am
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03