Ղրղզստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեքի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Ղրղզստանում հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ Ղրղզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երեկ հայտարարել էր, որ Ղազախստանի հետ խնդիրները շուտով կհարթվեն:
Ղրղզստանի և Ղազախստանի կառավարությունները համաձայնագիրը կնքել էին 2016 թվականին: Այն նախատեսում է Ղրղզստանին Ղազախստանի կողմից 100 միլիոն դոլարի օգնության տրամադրում՝ «Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության ինտեգրման գործընթացներին նպաստելու նպատակով»: Համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծն ուղարկվել էր կառավարություն հոկտեմբերի 20-ին երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո:
«Այս տարվա օգոստոսին կողմերի միջև ստորագրվել է Ղրղզստանի Հանրապետությանը 41 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության միջոցառումների մանրամասն ցանկը, հետագայում նախատեսվում էր, որ օգնությունը կտրամադրվի՝ կախված հետագա ֆինանսավորման համար համաձայնեցված բյուջեներից»,- նշել է նա: Սակայն քանի որ «մինչ այժմ տվյալ օգնությունը չի տրամադրվել ղրղզական կողմին», խորհրդարանը որոշել է խզել պայմանագիրը՝ վկայակոչելով Վիեննայի կոնվենցիայի հոդվածները:
Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։
ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44