Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայ պատգամավորների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր կուսակցության պատվիրակությունը երկու օր Բրյուսելում տարբեր հանդիպումներ է ունեցել: Հանդիպել ենք նաև Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, ով ևս մեկ անգամ վերահաստատեց, որ թե եվրոպական, թե հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա համաձայնագիրը ստորագրելու համար»,- նշեց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ իրենք քննարկումներ են ունեցել նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ, ինչը ևս Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի: «Այս հարցով բանակցությունները սկսելու խնդիրները հիմնականում կապված են Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների ներօրենսդրական խնդիրների հետ, որոնք հիմնականում պայմանավորված են միգրացիոն հոսքերի ռիսկերով: Միության անդամ որոշ երկրների կողմից խոչընդոտներ կան, սակայն ես կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարությունն այդ երկրների հետ առանձին բանակցություններ կսկսի, որպեսզի նրանց մտահոգությունները փարատվեն: Ինձ համար զարմանալի է, որ այդ երկրների թվում է նաև Ֆրանսիան: Ամեն դեպքում կարելի է նաև այդ երկրներին հասկանալ: Վերջին ահաբեկչական գործողություններից հետո նրանք զգուշավոր միգրացիոն քաղաքականություն են վարում»,- նշեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի թեմայով: Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի, ինչը հնարավորություն կտա դեկտեմբերի 1-ին առավել մանրամասն, ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ քննարկել համաձայնագիրը: Լսումները կանցկացվեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լսումների ընթացքում տեխնիկական աջակցություն կցուցաբերի` ապահովելով թարգմանություն:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45