Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտվող Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում համաժողովի անցկացումը ՝ համոզմունք հայտնելով, որ դրա շրջանակում կազմակերպվող քննարկումները կարևոր հարթակ կհանդիսանան կարծիքների փոխանակման համար:
«Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի հետ համագործակցությունը, և մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ մենք բաց և պատրաստակամ ենք Կոնգրեսի հետ համատեղ հստակ ծրագրերի իրականացման համար: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական է: Նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը և այդ համատեքստում Եվրոպայի խորհրդի կոնգրեսին առաջարկելու ենք 2018 թվականին Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում համատեղ կազմակերպել «Հին քաղաք, խելացի քաղաք» խորագրով ցուցահանդես», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմն իր հերթին առանձնակի կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը, նկատել է, որ այն հրաշալի հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 21-ամյա գործունեությունն ու նախանշելու բարեփոխումների առաջիկա ծրագրերը:
«Պարոն քաղաքապետ, մենք մեծապես կարևորում ենք Ձեր՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումներում Ձեր հանձնառությունը: Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյա հոբելյանին, ապա նախ ուզում եմ նշել, որ նման պատկառելի տարիքն արդեն իսկ փաստում է, որ Երևանն արժանի է իր մշակույթով և ձեռքբերումներով հավուր պատշաճի ներկայանալու ամենուր: Եվ համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Ձեզ՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում», - նշել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք է մաղթել երևանյան համաժողովի մասնակիցներին:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03