Գերմանիայում նախկին բուժաշխատող Նիլս Հյոգելը թունավորել է 106 հիվանդի, ինչը 16 հիվանդով շատ է, քան մինչ այդ էր ենթադրվում, ասվում է Օլդենբուրգի ոստիկանական բաժանմունքի ու դատախազության համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։ Նման եզրակացության են հանգել Ներքին Սաքսոնիա դաշնային հողի իրավապահները՝ տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքների հիման վրա։
Ավելի վաղ Նիլս Հյոգելը դատապարտվել էր երկու հիվանդների սպանության համար, 2015-ի փետրվարին նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման։ Դատապարտյալն ինքը հայտնել է, որ սպանել է մոտ 90 հիվանդների Դելմենհորսթ ու Օլդենբուրգ քաղաքների հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում՝ նրանց տալով դեղորայքի մահացու չափաբաժին։
«Այս շաբաթվա սկզբին քննչական մարմինները ստացել են բոլոր տոկսիկոլոգիական թեստերի արդյունքները։ Նրանք հայտնաբերել ենք եւս 16 կասկածելի դեպք»,-ասվում է փաստաթղթում։
Հյոգելի հանցավոր գործողություններն առաջինը նկատել է նրա գործընկերներից մեկը 2005-ին։ Այն ժամանակ հիվանդը ողջ էր մնացել ներարկումից հետո, իսկ բուժաշխատողին 7․5 տարով ազատազրկել էին մահափորձի համար։ Այդ դեպքից հետո իշխանությունները մի քանի մարմին են արտաշիրիմել ու դեղորայքի հետքեր հայտնաբերել ։
Տղամարդը խոստովանել է, որ մահացու ներարկումներ է արել, որպեսզի հետո փորձի վերակենդանացնել հիվանդներին ու իր գործընկերներին ներկայանա փրկչի դերում։
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03