Նոյեմբերի 8-ին կայացած «Հայագրոֆորում» համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով է պարգևատրվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
«Մենք միշտ եղել ենք և կլինենք գյուղի և գյուղացու կողքին, փորձել ենք թեթևացնել նրանց ֆինանսական և սոցիալական բեռը, փորձել ենք հնարավորություն ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման գործընթացի բարելավման, գյուղի կարողությունների, ներուժի զարգացման համար, նպաստելով համայնքի ընտանիքների կայուն եկամտի աղբյուր ունենալուն և սպառողներին որակյալ գյուղմթերքներով ներկայանալուն: Նման նախագծերը խթանում են գյուղ-բիզնես համագործակցությունն ու ակտիվություն են ձևավորում գյուղական համայնքներում, նպաստելով գյուղերի զարգացմանը: Սա մեր ամբողջ թիմի մրցանակն է, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի աշխատանքի բարձր գնահատանքի համար»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում 2017 թվականի հուլիսից գործարկվել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով հանձնում են իրենց գյուղմթերքը՝ կաթնամթերք, մսամթերք, ձու, միրգ, բանջարեղեն և այլն: Այս նախագիծը ՀՀ-ում առաջինն է և իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում՝ հիմքեր ստեղծելով գյուղի արտադրողի և տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցության, սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթի ձևավորման համար: Այս կարճ ժամանակահատվածում նախագիծը գրանցել է նշանակալի արդյունք՝ 50 միլիոն դրամի առևտրաշրջանառություն. մթերվել է 8000 կգ խոզի միս, 2000 կգ տավարի միս, 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր և այլն:
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր սոցիալական նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերում է աջակցություն նաև դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47