Politik.am-ի տեղեկություններով, Պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի կուսակցությունը կոչվելու է «Արդար Հայաստան»: Կուսակցության նպատակն է լինելու վեր հանել Հայաստանի սոցիալ-տնտեսական և պաշտպանական ոլորտներում արմատավորված խնդիրները:
Նախկին նախարարի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ թեև Սեյրան Օհանյանը դեմ է Ռուզաննա Խաչատրյանի այս քայլին, սակայն տիկինը վճռական է տրամադրված: Նա հայտարարել է, որ ցանկանում է քաղաքական գործիչ դառնալ և որևէ մեկը չի կարող խոչընդոտել իրեն: Սեյրան Օհանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս փորձել է ետ պահել կնոջը ակտիվ հանրային գործունեությունից, սակայն ապարդյուն: Օհանյանը նեղ շրջապատում ասել է, որ կինը չի ենթարկվում իրեն՝ համարելով, որ որևէ մեկն իրավունք չունի միջամտել իր գործերին:
Ավելի վաղ Politk.am-ը տեղեկացրել էր, որ Ռուզաննա Խաչատրյանը մոտ օրերս հանդես է գալու մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում նա կպատասխանի լրագրողներին հուզող հարցերին ու գուցե տա այն չինովնիկի անունը ում մասին նա գաղտնաբառերով էր խոսում: Նույն ասուլիսի ընթացքում Սեյրան Օհանյանի կինը կհայտարարի նաև իր քաղաքական ծրագրերի մասին: