Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն պահանջել է թուրքական դատարանից հետաքննություն սկսել Ստամբուլի և Տրապիզոնի Ժանդարմերիայի 13 նախկին պաշտոնյաների դեմ, այս մասին տեղեկանում ենք «Ակօս»-ից:
Հիմնականում հետախուզական բաժնի հետ կապ ունեցող պաշտոնյաների թվում է նաև Ստամբուլի Ժանդարմերիայի հրամանատարներից Ունալ Քարաօսմանօղլուն, որը փաստաբանի պնդմամբ պատասխանատու է Դինքի անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար:
Բաքըրջըօղլուն Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն է ներկայացրել նյութեր, որոնք փաստում են, որ Քարաօսմանօղլուն Դինքի սպանությունից առաջ տեղեկություններ է ստացել նրա դեմ ուղղված սպառնալիքների մասին և հետևաբար՝ պատասխանատու է եղել նրա անվտանգությունն ապահովելու համար:
Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քարաօսմանօղլուն 2005 թվականին ստորագրել է թուրք գրող Օրհան Փամուկին հատուկ պահպանության տակ առնելու մասին որոշումը, մինչդեռ երբ ծագել է Դինքին նույնկերպ պաշտպանելու անհրաժեշտություն՝ հապաղել է:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55