«Հագիր գեղեցիկ ներքնազգեստ եւ ամուսինդ կողքիդ կմնա». ավստրալացի հայտնի մոդել Միրանդա Քերի այս խոսքերին այժմ կարելի է մի փոքրիկ հավելում անել։ Պարզվում է, որ ներքնազգեստ ընտրելիս պետք է ոչ միայն հաշվի առնել դրա գեղեցկությունն ու որակը, այլեւ գույնը, քանի որ այն ազդեցություն ունի ձեր տրամադրության վրա։ Գույների խորհրդատու (այո, այդպիսի աշխատանք կա) Էնջլ Օ՚Բրայանթը պնդում է, որ ներքնազգեստը ազդում է ձեր օրվա տրամադրության եւ էներգիայի վրա՝ թեկուզ ոչ մեկը չի տեսնում այն։ «Ամեն գույն իր յուրօրինակ ազդեցություն է ունենում մարմնի վրա։ Այն մաշկի միջոցով անցնում է ամբողջ մարմնով եւ հասնում ուղեղին։ Մարդու ստամոքսի ստորին հատվածում (որտեղ սովորաբար կիսավարտիքն ավարտվում է) առկա է չակրա, ինչի շնորհիվ էլ կատարվում է այդ ազդեցությունը»,- համոզված է Օ՚Բրայանթը։
Ահա թե ինչ տրամադրություն են փոխանցում ներքնազգեստի տարբեր գույները՝
Կապույտ – ես իշխող եմ, հուսալի եւ ինքնավստահ |
Վարդագույն - ես կարեկցող եմ, կարող ես գրկել ինձ |
Կարմիր – ես սեքսուալ եմ, ակտիվ եւ զգայուն |
Մանուշակագույն – ես հավատարիմ ընկեր եմ |
Կանաչ – ես ապահով եմ եւ կարող եմ հոգ տանել ուրիշների մասին |
Բաց երկնագույն – ես ստեղծագործ միտք ունեմ |
Զմրուխտե կանաչ – ես հանգիստ եմ
|
Ոսկեգույն – ես թանկ գին ունեմ եւ ազնվական են |
Բաց մանուշակագույն - ես հոգեպես զգայուն եմ |
Արծաթագույն – ես ռոմանտիկ եմ
|
Դեղին – ես ակտիվ եմ եւ շատ խելացի |
Նարնջագույն – ես հիանալիորեն հաղորդակցվում եմ մարդկանց հետ |
Մասնագետը պնդում է, որ ամենաբացասականը սեւ, սպիտակ եւ մոխրագույն ներքնազգետներն են եւ խորհուրդ է տալիս խուսափել դրանից։
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03