Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում կայացվել է գումարի գանձման 5232 որոշում` 18.028 միլիոն դրամի չափով, բռնագանձման 588 հայց՝ 605 միլիոն դրամ հայցագնով և պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին 542 դիմում` 8.808 միլիոն դրամ պահանջով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայցերով և դիմումներով, այդ թվում՝ նաև նախորդ ժամանակաշրջանի ընթացքում ներկայացված հայցերով և դիմումներով, հաշվետու ժամանակաշրջանում կայացվել է 1242 վճիռ` 10.859 միլիոն դրամ ընդհանուր հայցագնով (286-ը՝ 186 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 956-ը՝ 10.673 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու մասին դիմումներ): Բավարարվել է 1218 վճիռ՝ 10.787 միլիոն դրամ հայցագնով (265-ը՝ 127 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 953-ը՝ 10.659 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու դիմումներ), ինչը կազմում է ընդհանուր քանակի 98.1 տոկոսը և ընդհանուր հայցագնի 99.3 տոկոսը: Քննության փուլում է գումարի գանձման 4286 որոշում` 15.313 միլիոն դրամի չափով, բռնագանձման 565 հայց՝ 600 միլիոն դրամ հայցագնով, իսկ 492 դիմում՝ 7.999 միլիոն դրամ պահանջով գտնվում է սնանկության գործընթացում:
Ներկայացված հայցերով, գանձման որոշումներով և սնանկ ճանաչելու դիմումներով 2017թ. 9 ամիսներին գանձվել է 6.681 միլիոն դրամ գումար: Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 15 938 որոշում, փաստացի գանձվել է 341 միլիոն դրամ, իսկ գույքի արգելադրման 1810 որոշում՝ 13.029 միլիոն դրամ գումարով, փաստացի գանձվել է 1.227 միլիոն դրամ գումար: Ընթացիկ տարում հարկ վճարողների հետ կնքվել է պարտքի աստիճանական մարման 59 ժամանակացույց` 1.224 միլիոն դրամ գումարով:
Հարկային և մաքսային 35 ծառայող էլ ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03