«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ ես էի 20-25 տարեկան, այն ժամանակվա 50-60 տարեկաններն ասում էին՝ «էս ի՞նչ են դարձել հիմիկվա ջահելները, առաջ ամոթ կար, աբուռ կար, մեծին հարգել կար, իսկ հիմա՞։ Հեչ մեզ բանի տեղ չեն դնում»։ Այժմ իմ հասակակիցները ճիշտ նույն բանն են ասում այսօրվա երիտասարդների մասին։ Մոռացել են, որ իրենք էլ էին երիտասարդ, և իրենց հասցեին էլ նմանատիպ կշտամբանքներ էին հնչում։ Դերերի այդ փոփոխությունը բնական է՝ 30-40 տարի հետո այսօրվա երիտասարդներն են նույն բանն ասելու։
Այն շարժումը, որն այս օրերին ձեռնարկել են մի քանի տասնյակ երիտասարդներ, առանձնապես իմ սրտով չի՝ պայքարել, որ հայ տղաները բանակ չգնան՝ «մահանա բռնելով» գիտությունը, Հայաստանի ներկայիս իրավիճակում ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում։ Բայց ես կգերադասեմ, որ երիտասարդներն ունենան ինչ-որ նպատակ (թեկուզ սխալ), ձգտեն ինքնակազմակերպվել, ստեղծեն շարժումներ, քան նստեն տանը և մտածեն զուտ կենցաղային խնդիրների մասին։ Միակ վտանգը ցինիկների և պատեհապաշտների ազդեցության տակ ընկնելն է։ Դա էլ է, իհարկե, շատ բնական։ Բայց փորձառու աչքի համար ակներև է, երբ մարդ ինչ-որ բանի հավատում է և առաջնորդվում է՝ որոշակի սկզբունքներով, իսկ երբ՝ ոչ մի բանի չի հավատում ու խաղեր է տալիս»։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23