Մի քանի օր է, Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի երեխաներից 4-ը ստացիոնար բուժում են ստանում Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Մի քանի երեխա էլ, որոնց վիճակն այնքան էլ ծանր չի եղել, ամբուլատոր բուժում են ստանում գյուղում:
Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ բոլոր հիվանդները Ճոճկանի մանկապարտեզի սաներ են: Մանկապարտեզն ունի երկու տարիքային խումբ, նախատեսված 3 եւ 5 տարեկանների համար: Հիվանդներ կան երկու խմբից էլ:
Երեխաների մոտ աղիքային ինֆեկցիային բնորոշ ախտանշաններն սկսել են ի հայտ գալ նոյեմբերի 6-ից: Առաջնային նշանները եղել են փորլուծությունն ու ջերմասիճանի բարձրացումը:
«Բուժքույրերը ակտիվ տնայցեր են կատարում, երեկ բոլոր երեխաները, թե հիվանդները, թե առողջները հանձնել են բակքսուկները, սպասում ենք պատասխաններին,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ճոճկանի ամբուլատորիայի տնօրեն Նաիրա Գրիգորյանը, վստահեցնելով, որ մեծահասակների շրջանում աղիքային ինֆեկցիայի դեպքեր չեն արձանագրվել:
Նմուշառումներ են արված նաեւ մանկապարտեզի ջրից ու սննդատեսակներից:
Թե ո՞րն է մանկապարտեզի սաների շրջանում գրանցված աղիքային ինֆեկցիայի պատճառն ու հատկապես ի՞նչ ինֆեցիա է, մասնագետները դեռեւս դժվարանում են ասել:
ՀՀ հիվանդությւնների կանխարգելման ու վերահսկման Լոռու մարզային կենտրոնի ղեկավար Անժելա Հովհաննիսյանի խոսքով, լաբորատոր ուսումնասիրությւներն ընթացքի մեջ են: Արդյունքները պարզ կլինեն քիչ ավելի ուշ:
Ճոճկանի մանկապարտեզի տնօրենի հրագանգով այսօր՝ նոյեմբերի 10-ին, ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել: Աշխատակիցներին, սակայն, տնօրենը կանչել է աշխատանքի: ԹԵ որն է նման որոշում կայացնելու պատճառը, դեռեւս պարզ չէ: ՏՆօրենի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01