Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
«Հարգելի՛ Իգոր Նիկոլայի,
Ցանկանում եմ ևս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում, որովհետև իրականում մենք դրա կարիքն ունենք, և այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Երեկ Դուք եղել եք Ազգային ժողովում, այսօր կհանդիպեք Հայաստանի վարչապետի հետ, այսինքն՝ հնարավորություն կա բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու:
Իհարկե, մենք շատ ընդհանուր բան ունենք և՛ երկկողմ հարաբերություններում, և՛ մեր ժողովուրդների ձգտումներում, ինչպես նաև մեր անձնական ձգտումներում, և համագործակցության միջոցով կհասնենք հաջողությունների: Կարծում եմ՝ մենք միայն այդպես պետք է առաջ շարժվենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այցի համար: Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ խնդիրների շուրջ ենք խոսել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և, իր բնորոշմամբ, հրաշալի ընդունելության համար՝ ընդգծելով, որ համոզված կարող է ասել՝ այցն արդյունավետ էր, ինչպես և սպասվում էր:
«Մենք երեկ, ըստ էության, անդրադարձանք մեր երկկողմ համագործակցության բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կանցկացնենք միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին՝ գործարարների համաժողովի հետ միասին:
Մենք երեկ շատ արդյունավետ շփումներ ունեցանք խորհրդարանի ղեկավարության և պատգամավորների հետ: Պայմանավորվեցինք, որ նախաձեռնությամբ հանդես կգանք, և Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր պետք է աշխատեն միջխորհրդարանական բարեկամության խմբում, կհրավիրենք Մոլդովա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք քննարկեցինք նաև մեր երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար:
Պարո՛ն Նախագահ, սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում»,- ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58