ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով վարչապետի հանձնակատար Մարկ Փրիթչարդին և ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մշտապես զգացել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ մասնավորապես նա կարևորել է դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը` ուղղված կրթության համակարգում իրականացվող կոնկրետ ծրագրերի: Լևոն Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ տարիներ շարունակ Բրիտանական խորհրդի կողմից մեծ աշխատանք է իրականացվել հատկապես անգլերեն լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ: Շեֆիլդի համալսարանի հետ հուշագրի ստորագրումը համարելով կրթության ոլորտում հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման վկայություն՝ ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ բուհական համակարգում ևս կլինեն համագործակցության զարգացում: Ներկայացնելով կրթության ոլորտի բոլոր աստիճաններում ընթացող փոփոխությունների նոր փուլը՝ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ մեր երկրի ՄԿՈՒ ոլորտի մասնագիտությունների գերակշիռ մասը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, գործում է երկակի (դուալ) ՄԿՈՒ 4 հաստատություն: ԿԳ նախարարի խոսքով, Հայաստանի կրթական համակարգը «բաց հարթակ է», որը պատրաստակամ է ընդունել աշխարհի առաջադեմ կրթական ծրագրեր:
Իր հերթին Մարկ Փրիթչարդին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ բրիտանական կողմը գործուն մասնակցություն կունենա կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03