Շարժայում Հայաստանը նախատեսում է բացել առևտրաարդյունաբերական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, հողատարածքը հատկացված է, ներկայում շենքի նախագծային փուլն է:
«Փորձելու ենք առաջընթաց գրանցել այս ուղղությամբ, որովհետև առևտրի տուն ունենալը կարևոր գործիք է: Այժմ հստակեցվում է առևտրաարդյունաբերական կենտրոնի մոդելը: Նախատեսում ենք, որ այն կմեկտեղվի մի քանի գործառույթ: Նախ կլինի հայկական ապրանքների ցուցահանդես, այնուհետև նախատեսված է բաժին հայաստանյան զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար: Դրանից բացի, Հայաստանի բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի այնտեղ գրասենյակներ ունենալ»,-ասաց նա:
Հովհաննես Ազիզյանը նշեց, որ չի բացառվում առևտրաարդյունաբերական կենտրոնի մոդելն այլ ուղղություններով կիրառելը: Մանավանդ, որ այլ երկրներում նման կենտրոն բացելու առաջարկներ կան:
«Այն արտահանումը խրախուսող լավ ուղղություններից մեկն է: Պետք է կենտրոնանալ այն շուկաների վրա, որոնք մեզ համար մեծ պոտենցիալ ունեն: Այսօր կան առաջարկություններ Ռուսաստանում՝ Մոսկվայում, այդպիսի կենտրոն ստեղծելու համար: Մեզ համար դա նոր ուղղություն է, փորձ ձեռքբերելով, մեկ, երկու այսպիսի ծրագիր անելով, կարող ենք հասկանալ, թե որքանով այն կաջակցի արտահանմանը: Դրա հիման վրա էլ կորոշենք, այն տարածելու անհրաժեշտություն կա, թե այլ մեխանիզմների վրա կենտրոնանանք»,-ավելացրեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ փորձելու են այդ ծրագրերը իրականացնել բիզնեսի հետ համագործակցությամբ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01