Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այց կատարեց Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզ, որտեղ հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Միկովայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզպետը նշեց, որ մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:
Դեսպան Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց բուլղար ժողովրդին, ով դար առաջ հանգրվան տվեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Դեսպանը նաև ընդգծեց մարզային իշխանությունների ցուցաբերած մեծ օգնությունը և օժանդակությունը հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սոցիալ-տնտեսական ոլորտի և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում քննարկվեց Ստարա Զագորայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավորությունը: Կարևորվեց, մասնավորապես, մարզերի միջև մշակութային և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետ Միկովան երախտագիտությամբ ընդունեց ներկայացված առաջարկությունը և պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը մասնակցեց «Էթնիկ Բուլղարիա» կազմակերպության կողմից նախաձեռնած` Բուլղարիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերի «Տարբեր` բայց միասին» կարգախոսը կրող ավանդական փառատոնին, որտեղ հանդես եկան նաև Պլովդիվից ժամանած երգի և պարի հայկական համույթները:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47