«Կին» միջազգային կինոփառատոնը 14-րդ անգամ մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատոնին կներկայացվի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանի հետ:
«Ունենք մասնակիցներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իսրայելից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեքսիկայից, Իրաքից և այլ երկրներից: Մրցութային ծրագրում Հայաստանը կներկայացնեն կինոռեժիսորներ Անժելա Ֆրանգյանը, Մանե Բաղդասարյանը, Քրիստինա Ղազարյանը»,-ասաց Օհանյանը:
Նրա խոսքով` կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց հուզող խնդիրներին, հասարակության մեջ իրենց դերին, սակայն շոշափում են նաև պատերազմին վերաբերող հարցեր:
Փառատոնի ստեղծման նպատակը ստեղծագործող կնոջ դերը վերաիմաստավորելն է: Այն նպաստում է նաև տարբեր մշակույթների փոխընկալմանը:
«Կարծում եմ` փառատոնը ծառայել է իր նպատակին, քանի որ ընդլայնել է աշխարհագրությունը, մեծացել է այն կանաց թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, առհասարակ շատացել են կին ռեժիսորները: Նրանք հնչեցնում են իրենց ձայնը, և հասարակությունը ընդունում է գործունյա, ստեղծագործող կանանց, լսում նրանց:
Մի քանի տարի առաջ շատերը զարմանում էին, որ կինը կարող է ռեժիսոր լինել, հիմա այդպես չէ»,-շեշտեց փառատոնի տնօրենը:
Փառատոնն ունի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հյուրերի ծրագիր, հետահայաց ցուցադրություն` նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու, կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:
Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր: Դրանք են` «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժիսորներ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժիսոր Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա, Հայաստան), «Քամին փչում է» (ռեժիսոր Արմինե Անդա, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժիսոր Լեսլի-Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժիսոր Օլգա Վերմեևա, Ռուսաստան):
Փառատոնին կանցկացվեն վարպետության դասեր, կլինեն կլոր սեղան քննարկումներ:
Մարիամ Օհանյանն ասաց, որ փառատոնի ավարտին կշնորհվի լավագույն ֆիլմ մրցանակը, հատուկ մրցանակ, դիպլոմներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը, որը տրվում է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից:
Փառատոնի ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են Հայաստանից և արտերկրից:
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45