ARM | RUS |

ՀՖՖ պարզաբանումը Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ

10.11.17 | 23:56

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն անդրադարձել է «Federbet» միջազգային կազմակերպության տարածած լուրերին: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր հայկական տարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Federbet միջազգային կազմակերպությանը, լուրեր տարածեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը ստիպված է հերթական անգամ պարզաբանել որոշ շահագրգիռ, պատվիրված, անձնական շահն ամեն ինչից գերադասող և ծախու գրչակների զրպարտանքն ու պրովոկացիան:

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը մասնագիտական պարզաբանման նպատակով նախ դիմեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանին, ով միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» Հայաստանի պատասխանատու համակարգողներից մեկն է.

«Նախ նշեմ, որ պայմանավորված խաղերը և կասկածելի խաղադրույքներն իսկապես լուրջ մարտահրավեր են ինչպես ֆուտբոլի, այնպես էլ գրեթե բոլոր այլ մարզաձևերի համար: Այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, միջազգային և ազգային գրեթե բոլոր իրավապահ մարմինները համագործակցաբար ամենախիստ մեթոդներով պայքար են մղում պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների կազմակերպիչների և մասնակիցների դեմ: Կարևոր է նշել նաև այս համագործակցության կարևոր մասնակիցների, բուքմեյքերական ընկերությունների դերը, ովքեր շահագրգիռ են նշված ապօրինի գործունեության արդյունքում խոշոր դրամական կորուստներից ապահովագրվելու համար:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է ՈՒԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» վարչության և կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Sportradar միջազգային կազմակերպության հետ: ՈւԵՖԱ-ի վերոնշյալ վարչությունը, բուքմեյքերական ընկերությունների հետ համատեղ, մոնիտորինգ է իրականացնում Եվրոպայի տարածքում ֆուտբոլային բոլոր հանդիպումների (հատկապես, եթե սահմանվել են խաղադրույքներ) նկատմամբ և համադրում բուքմեյքերական շուկայից ստացված ողջ տեղեկատվությունը: Կասկածելի դեպքերում կազմվում է մասնագիտական-վերլուծական ծավալուն զեկույց, որը հետագայում ներկայացվում է ազգային (անհրաժեշտության դեպքում՝ միջազգային) իրավապահ մարմինների ուշադրությանը: Հատկանշական է, որ նշված համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ կան բացահայտումներ, որոնք գտնվում են դատավարական գործընթացում:

Պետք է նշել, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որևէ զեկույց ոչ ՈՒԵՖԱ-ի, և ոչ էլ Sportradar-ի կողմից, և այդ պատճառով կարող ենք վստահաբար հայտարարել, որ խաղի կասկածելի կամ պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են՝ քան զզվելի և խայտառակ զրպարտանք։

Ինչ վերաբերում է Federbet ընկերությանը, ապա այն կատարել է ընդամենը հարցական նշանով ֆեյսբուքյան գրառում, որը շահագրգիռ և ակնհայտ պատվեր կատարող որոշ լրատվամիջոցներ փորձել են մատուցել որպես ցանկալի իրականություն: Ավելացնենք նաև, որ Federbet-ը բավականին երիտասարդ հասարակական կազմակերպություն է, ակնհայտորեն չունի բավարար ռեսուրսներ ծավալուն վերլուծության համար (համոզվել ենք նախկինում արված պաշտոնական հարցման արդյունքում) և, որ նրանց կողմից «որակված» բազմաթիվ խաղեր մանրակրկիտ ստուգվել և հերքվել են ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմնի կողմից»:

Վերադառնալով ՀՖՖ-ին, հայկական ֆուտբոլը և ազգային հավաքականին միգուցե բարձր գումարի դիմաց, սակայն էժանագին պատվերով վարկաբեկելու, զրպարտելու և սադրելու փորձերին՝ նշենք, որ հայտնի լրատվամիջոցն այն կատարում է ծիծաղելու աստիճան անորակ և տգիտության բացահայտ դրսևորմամբ, ինչի որի վառ ապացույցն են վերջին գրեթե մեկ տարվա «ֆուտբոլային» բոլոր հրապարակումները: Զրոյական գիտելիքներ քննադատվող ոլորտի մասին, տարրական տրամաբանությունից զուրկ եզրահանգումներ, փաստերի ակնհայտ խեղաթյուրում և այլն:

Անթույլատրելի ենք համարում անձնական, նեղ շահադիտական նկրտումներով մի ողջ ոլորտի և նրա հավաքական կերպարի էժանագին զրպարտումը, որի զարգացման և լավագույն արդյունքների համար քրտնաջան մարզվում և աշխատում են հազարավոր ազնիվ մարդիկ: Հայտարարում ենք, որ նման վարքագծի շարունակության պարագայում ստիպված կլինենք օրենքով սահմանված կարգով դիմել համապատասխան միջոցների»,- գրված է հայտարարությունում:


Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

15:46

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական...

15:29

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից ազատվածներ

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից...

15:02

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի...

11:27

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է...

10:35

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

10:03

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55