«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և այդ խոսակցություններին, և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին ԼՂ հակամարտությանը:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագտե Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասել է Հալբախը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01