«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները և հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:
Հրապարակումից հետո armtimes.com-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի էր:
Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին և խնդրեցինք տեղեկություններ տալ այն մասին, թե 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն գումար է ԱԺ-ի աշխատակազմը վճարել ֆիքսված հեռախոսի, բջջային կապի, ռոումինգ ծառայության և ինտերնետ կապի համար: Խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանձին-առանձին: Մյուս հարցով Արա Սաղաթելյանին խնդրել էինք ասել, թե նույն ժամանակահատվածում ո՞ր պաշտոնատար անձինք են օգտվել ռոումինգի ծառայությունից և որքան գումար է դրա համար վճարվել:
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հարցումն ուղարկել է ԱԺ-ի հանրային կապերի վարչություն: Շուրջ 15 օր է անցել նամակագրությունից, սակայն ԱԺ-ն դեռ չի պատասխանել վերը նշված և ոչ մի հարցի: ԱԺ-ից մեզ բանավոր հայտնել են միայն, որ չեն կարողանալու առանձին-առանձին նշել, թե որ հեռախոսահամարի համար որքան են վճարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01