«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը երեկ երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:
Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18:00-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր։ Սակայն գիշերը՝ ժամը 21.00-ին խիստ անսպասելի տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները:
Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապահովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրական եզրակացություն տալ նախագծին, ինչը և տեղի ունեցավ:
Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները:
Հանձնաժողովի նիստը հիշեցնում էր արագացված դատավարություն. պատգամավորները գրեթե հարցեր չունեին, ելույթներ չեղան, և միայն նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էր, որ հայտարարեց՝ նախագիծը խիստ արդիական է, հնարավորություն է ստեղծում իսկապես զբաղվելու գիտությամբ: Իշխանությունը ներկայացնող չորս պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03